«Նիկոլն էլ չգիտի՝ ինչ հնարամտություն բանեցնի՝ ադրբեջանցի ասկյարի արածը մեղմացնելու համար»․ Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսկ ինչո՞ւ ադրբեջանցի ասկյարին թեյ չեն առաջարկել: Գորիս-Կապան ճանապարհը հանձնելու օրերին ԱԱԾ-ն հեռախոսահամար էր բաժանում արտակարգ դեպքերում զանգելու համար։ Կամ խորհուրդ էին տալիս ճանապարհի այդ հատվածը արագ անցնել, այսպես ասած՝ «գազ տված»։ Թե զինված ասկյարներից ԱԱԾ-ականները ինչ օպերատիվությամբ էին հարկ եղած դեպքում քաղաքացիներին պաշտպանելու, միայն Փաշինյան Նիկոլը գիտի։
Այսօր արդեն աբսուրդային մտքերի նոր ռեկորդ է սահմանել. ասում է՝ եթե կինը 2 րոպե սպասեր, իրավապահները կհասնեին։ Պատկերացրեք՝ տուն ես մտնում ու երեխաներիդ մոտ զինված ասկյար ես հայտնաբերում։ Ի՞նչ պետք է անես։ Այդ իրավիճակում նիկոլական ադեկվատությունը խորհուրդ է տալիս միանգամից 1-02 զանգել։ Զուտ բարեկրթությունից ելնելով՝ կարող ես նաև թեյ ու սուրճ առաջարկել, մի քիչ դեսից դենից զրուցել, մինչև ուժայինները հասնեն, եթե իհարկե այդ պահին զբաղված չեն ընդդիմադիր քաղաքական գործիչներին ասֆալտին ծեփելու գործով։ Քաղաքացի Նիկոլն էլ չգիտի, թե ինչ հնարամտություն բանեցի՝ ադրբեջանցի ասկյարի արածը մեղմացնելու ու Ալիևին հանձնելու համար»։

Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
3209:42
Իսրայելը մտադիր է աստիճանաբար հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական օգնությունից
9509:13
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5508:30
Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
23500:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
143Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
135Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
140Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
228Երեկ, 20:19