«Պապիկյան Սուրենի տրամաբանությունը նույնիսկ 84 տարի առաջ որևէ մեկը չուներ». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «1942 թվականին «Պաստորիուս» գործողության շրջանակներում, Գերմանիան ԱՄՆ գործուղեց դիվերսանտների երկու խումբ: Դրանցից մեկի ղեկավարը Ջորջ Դաշն էր: ԱՄՆ-ում հայտնվելուց մի քանի օր անց վերջինս ԻՆՔՆԱԿԱՄ կապ հաստատեց Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) հետ, տեղեկացրեց իր առաքելության մասին և անձամբ ներկայացավ Վաշինգթոն։ Ջորջ Դաշը տեղեկություններ հայտնեց իր խմբի մյուս անդամների մասին, ինչի շնորհիվ բոլոր ութ դիվերսանտներն ԱՌԱՆՑ ԴՄԱԴՐՈւԹՅԱՆ ձերբակալվեցին։ Նրանցից ոչ ոք իրական դիվերսիա չէր իրականացնել և ձերբակալության ընթացքում ՉԴԻՄԱԴՐԵՑ։
Կրկնում եմ՝ գերմանացի դիվերսանտներից և ոչ ոք չդիմադրեց, սակայն այդ հանգամանքը հիմք չծառայեց վերջիններիս դիվերսիան կոծկելու և նրանց դիվերսանտ չանվանելու համար:
Այսօր Պապիկյան Սուրենը հայտարարեց, որ «ադրբեջանցին ձերբակալման ժամանակ չի դիմադրել. դիվերսանտ չէր»:
Ի՞նչ ասեմ: Աշխարհը զարգանում է, իսկ Հայաստանի պաշտոնյաների մտածելակերպը հետընթաց է ապրում: Իրավամբ՝ Պապիկյան Սուրենի տրամաբանությունը նույնիսկ 84 տարի առաջ որևէ մեկը չուներ»:

Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
3209:42
Իսրայելը մտադիր է աստիճանաբար հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական օգնությունից
9509:13
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5508:30
Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
23500:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
143Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
135Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
140Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
228Երեկ, 20:19