«Սա Ադրբեջանին հաճոյանալու «պրոֆեսիոնալ կեցվածք» է». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Վարչապետ Փաշինյանը երեկ հայտարարում էր, որ, եթե Շաքիի բնակչուհին ահազանգեր իրավապահներին ու սպասեր, որ նրանք գային՝ ինքը ոչինչ չձեռնարկեր ադրբեջանցու դեմ, ապա պրոֆեսիոնալ իրավապահները կանեին իրենց գործն ու չէր լինի այդ միջադեպը։
Ըն որում, սա ասվում է մի դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը դրա նախորդ օրը պաշտոնանկ է արել ԱԱԾ պետի տեղակալին, մեծ հավանականությամբ՝ «պրոֆեսիոնալ աշխատանքը տապալելու» համար, քանի որ այդ պաշտոնանկությունը հաջորդեց Շաքիի դեպքին։ Իսկ ԱԱԾ–ն հայտարարել էր, որ սեպտեմբերի 29–ին է ադրբեջանական կողմը տեղեկացրել զինվորի հնարավոր ներթափանցման մասին։
Այդպիսով, Նիկոլ Փաշինյանը ինքն է ըստ էության իր որոշմամբ ակնառու ի ցույց դնում, որ «պրոֆեսիոնալ աշխատանքը» տապալվել է, հետո խորհրդարանի ամբիոնից մեղադրում է Շաքիի բնակչուհուն, որ իր տան բազմոցին ադրբեջանցի հայտնաբերելով՝ չի սպասել իրավապահներին։
Սա այլ բան չէ, քան «ոչ պրոֆեսիոնալ քաղաքական աշխատանք» երկրի թիվ մեկ քաղաքական պաշտոնյայի կատարմամբ, կամ պարզապես Ադրբեջանին հաճոյանալու «պրոֆեսիոնալ կեցվածք»։ Ընդ որում, նկատենք, որ խոսքը մի տիկնոջ մասին է, որը բավականին ծանր վիրավորվել է եւ ներկայումս բավականին բարդ վիրահատական պրոցեսի միջով է անցնում, որպեսզի չմնա հաշմանդամ։ Եվ, երբ կինը, նրա հարազատները, նրա երեխաները գտնվում են այդպիսի ծանր վիճակում, իսկ պետության վարչապետը խորհրդարանի ամբիոնից դե ֆակտո մեղադրում է նրան, դա ցավագին կեպով արտացոլում է այն ծանր քաղաքական ու բարոյահոգեբանական վիճակը, որում գտնվում է այդ պաշտոնյան եւ որում նրան է փաստորեն վերապահված պետության շահն ու քաղաքացիների անվտանգությունը սպասարկելը»:

Իսրայելը մտադիր է աստիճանաբար հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական օգնությունից
7609:13
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
4908:30
Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
22800:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
137Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
132Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
136Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
223Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
135Երեկ, 19:30