«Եթե համակերպվենք, ցանկացած քաղաքացու ֆեյսբուքյան կարծիքը կարող է վերածվել քրեական գործի»․ Արթուր Պապյան

Մեդիափորձագետ Արթուր Պապյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արթուր Դանիելյանի կալանավորումը, իսկ դրանից երկու շաբաթ առաջ էլ Վահրամ Սահակյանի ձերբակալությունը, պատահական կամ առանձին դրվագներ չեն․ սա հասարակությանը վախեցնելու և այլակարծությունը լռեցնելու համակարգված գործողություն է։
Երկու դեպքում էլ տեսնում ենք նույն վտանգավոր ձեռագիրը․ մեջտեղ են բերվում ամիսներ առաջ արված ֆեյսբուքյան գրառումներ, ինչը փաստում է, որ իրավապահ համակարգը ոչ թե օպերատիվ արձագանքում է իրական վտանգներին, այլ «պահեստավորում» է քննադատների խոսքերը՝ հարմար պահին քաղաքական պատվերով շրջանառության մեջ դնելու համար։
Կալանքը՝ որպես խափանման միջոց, կիրառվում է սոցցանցային տեքստերի համար, այն դեպքում, երբ ընդդիմադիրների նկատմամբ հնչող բացահայտ սպառնալիքներն ու ատելության խոսքը մնում են բացարձակ անպատիժ։
Երբ քննադատական խոսքը քրեականացվում է, խոսքի ազատությունը վերածվում է ֆիկցիայի, իսկ պետությունը կորցնում է իր ժողովրդավարական դեմքը։
Լռել չի՛ կարելի։
Իրավապաշտպան կազմակերպությունները, քաղաքացիական հասարակությունը և միջազգային կառույցները պետք է հստակ ու աներկբա գնահատական տան այս ոտնձգություններին։
Եթե այսօր համակերպվենք նման նախադեպերի հետ, վաղը ցանկացած քաղաքացու ֆեյսբուքյան կարծիքը կարող է վերածվել քրեական գործի»։

Իսրայելը մտադիր է աստիճանաբար հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական օգնությունից
7609:13
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
4908:30
Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
22800:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
137Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
132Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
136Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
223Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
135Երեկ, 19:30