«Մանվել Սարիբեկյանն է, ադրբեջանական բանտում «ինքնասպանություն» է գործել». Աննա Հովհաննիսյան

Հասարակական գործիչ Աննա Հովհաննիսյանի ֆեյսբոքյան գրառումը․ ««Սեփական պատմությունից դասեր չքաղող ազգը դատապարտված է նույն սխալները կրկնելու»։
Ներեք ինձ նվաստիս, չսիրելի ադրբեջանասերներ՝ ևս մեկ հիշեցում:
Ծանոթացեք Մանվել Սարիբեկյանն է, ադրբեջանական բանտում «ինքնասպանություն» է գործել։
Մանվել Սարիբեկյանը ծնվել էր 1990 թվականին, Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղից։ 2010 թվականի սեպտեմբերի 11-ին նա հարևանների հետ գնացել էր անտառ՝ փայտ հավաքելու և կորած անասուններ փնտրելու։ Մառախուղի պայմաններում նա կորցրել էր կողմնորոշումը և հայտնվել Ադրբեջանի տարածքում, որտեղ ձերբակալվել էր ադրբեջանական ուժերի կողմից։
Ադրբեջանական իշխանությունները նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ և հայտարարել, թե նա իբր պատրաստվում էր պայթեցնել ադրբեջանական գյուղի դպրոցը։ Ադրբեջանական հեռուստատեսությամբ նաև ցուցադրվել էր նրա հարցաքննությունը։ Հայաստանի կողմը պնդել էր, որ այդ ցուցմունքները ստացվել էին բռնության պայմաններում։
Սարիբեկյանին տեղափոխել էին Բաքվի ռազմական ոստիկանության բաժին, որտեղ նա մնացել էր կալանքի տակ։ 2010 թվականի հոկտեմբերի 4-ին նրան գտել էին մահացած՝ խցում։ Ադրբեջանի պաշտոնական վարկածն այն էր, որ նա ինքնասպանություն էր գործել։
Բայց ինչ արձանագրեց ՄԻԵԴ-ը
2020 թվականի հունվարի 30-ին ՄԻԵԴ-ը հրապարակեց «Սարիբեկյանն ու Բալյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը։
Դատարանը չընդունեց Ադրբեջանի ներկայացրած ինքնասպանության վարկածը։ ՄԻԵԴ-ը նշել էր, որ Սարիբեկյանը Ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ էր մտել առողջ վիճակում, իսկ նրա մահվանից առաջ արձանագրված վնասվածքների վերաբերյալ հայկական դատաբժշկական տվյալները, լուսանկարները և խցի պայմանները հիմք էին տալիս եզրակացնելու, որ նա մահացել էր այլ անձանց, մասնավորապես Բաքվի ռազմական ոստիկանության աշխատակիցների բռնի գործողությունների հետևանքով։
Դատարանը նաև արձանագրեց, որ նրա մարմնի վրա եղել են ծեծի և գլխի վնասվածքի հետքեր, և այդ վերաբերմունքը իրավական առումով որակեց որպես խոշտանգում։
ՄԻԵԴ-ը քննադատեց նաև Ադրբեջանի հետաքննությունը։ Այն ի սկզբանե կառուցված էր այն ենթադրության վրա, որ Սարիբեկյանը ինքնասպանություն է գործել։ Այդ պատճառով այլ վարկածներ, այդ թվում՝ նրա նկատմամբ բռնության հնարավորությունը, պատշաճ կերպով չէին ուսումնասիրվել։ Դատարանը դա համարեց ոչ արդյունավետ քննություն։
Հայաստանում նրա մարմինը հանձնվել է 2010 թվականի նոյեմբերի 4-ին, որից հետո իրականացվել է դատաբժշկական քննություն և հարուցվել է քրեական վարույթ։ Հայաստանի քննությունը հետագայում կասեցվել էր, քանի որ Ադրբեջանը չէր տրամադրել անհրաժեշտ իրավական աջակցություն։
ՄԻԵԴ-ը ճանաչեց Ադրբեջանի պատասխանատվությունը՝
- Կյանքի իրավունքի խախտման համար (Կոնվենցիայի 2-րդ հոդված),
- Խոշտանգման արգելքի խախտման համար (3-րդ հոդված),
- և անարդյունավետ քննության համար։
Դատարանը նաև սահմանել էր 60,000 եվրո ոչ նյութական վնասի փոխհատուցում դիմումատուներին և 2,200 եվրո՝ ծախսերի համար»։

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել
619:06
«Արցախյան հարցի վերջնական լուծումը դառնալու է Ալիևի ընտանիքի գերեզմանը». Արգիշտի Կիվիրյան
2418:54
«Մանվել Սարիբեկյանն է, ադրբեջանական բանտում «ինքնասպանություն» է գործել». Աննա Հովհաննիսյան
3718:42
Դատարանը մեղավոր ճանաչեց կաթողիկոսի եղբորը և եղբորորդուն
3818:30
«Եթե համակերպվենք, ցանկացած քաղաքացու ֆեյսբուքյան կարծիքը կարող է վերածվել քրեական գործի»․ Արթուր Պապյան
5517:42
«Ծառերի հիվանդությունների դեմ պայքարը չպետք է փոխարինել հերթական «երիտասարդացումով»»․ Քրիստինա Վարդանյան
5117:36
Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին
5217:24
Պահանջվում է բռնագանձում տարածել Տիգրան Մեծի պողոտայում գտնվող անշարժ գույքի վրա
7516:00