Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է․ «Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ուխտավորներին՝ առաջնորդությամբ համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Սարգիս ավագ քահանա Պետոյանի։
Նորին Սրբությունն իր հայրական օրհնությունը բերեց ուխտավոր հայորդիներին և գնահատանք հայտնեց Տեր Սարգիս քահանային՝ դեպի հայրենիք ուխտագնացություններ կազմակերպելու բարի ավանդույթը հետևողականորեն պահպանելու համար։ Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը կարևորեց Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նման այցելությունները, որոնք հնարավորություն են ընձեռում սփյուռքի հայորդիներին առավել մոտիկից ծանոթանալու հայրենական կյանքին ու առկա մարտահրավերներին, հայրենի սրբություններից ոգեշնչվելու և նորոգված հավատքով ու հայրենասիրական ոգով առավել զորացնելու համայնքային կյանքը և իրենց կարելի նպաստը բերելու հայրենիքի ու հայ ժողովրդի բարօրությանը։
Վերջում Հայոց Հովվապետը պատասխանեց նաև ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին Հայոց Եկեղեցու կրթական ծրագրերին, հոգևրականների պատրաստությանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ընթացիկ գործունեությանը»։

«Եթե համակերպվենք, ցանկացած քաղաքացու ֆեյսբուքյան կարծիքը կարող է վերածվել քրեական գործի»․ Արթուր Պապյան
1917:42
«Ծառերի հիվանդությունների դեմ պայքարը չպետք է փոխարինել հերթական «երիտասարդացումով»»․ Քրիստինա Վարդանյան
2017:36
Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին
2517:24
Պահանջվում է բռնագանձում տարածել Տիգրան Մեծի պողոտայում գտնվող անշարժ գույքի վրա
6116:00
«Նիկո՛լ Փաշինյան, ինչպե՞ս կարող էր դիմադրել այդ զինվորը, երբ մեր հայրենակցի կողմից արդեն չեզոքացվել էր». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
7514:54
«Սա Ադրբեջանին հաճոյանալու «պրոֆեսիոնալ կեցվածք» է». Հակոբ Բադալյան
7614:18
Երևանում ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդկանց
7914:06
«Փոխանակման մասին քննարկումներ այս պահին չեն կարող լինել». Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
8611:11