«Իրանի ռազմական հզորությունը զգալիորեն աճել է». Ղալիբաֆ

Իրանի զինված ուժերի հզորությունն ու երկրի ներուժը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում զգալիորեն աճել են, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Մենք պետք է բավականաչափ ուժեղ լինենք, որպեսզի ԱՄՆ-ն, ամբողջ աշխարհն ու տարածաշրջանը հասկանան՝ նրանց չի հաջողվի հասնել իրենց նպատակներին»,- ասել է նա՝ ԱՄՆ-ի հետ շարունակվող հակամարտությանը նվիրված ուղերձում։
Նրա խոսքով՝ պատերազմից, բանակցություններից և զսպումից բաղկացած շրջափուլը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Իրանը դառնա այնքան հզոր, որ հակառակորդները նույնիսկ չմտածեն նրա վրա հարձակվելու մասին։ «ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և ընդունի իրանական ժողովրդի օրինական պահանջները։ Ամեն անգամ, երբ ռազմի դաշտում ռազմական հաղթանակ ենք տանում, պետք է այն ամրապնդենք նաև քաղաքականդաշտում»,- հավելել է Ղալիբաֆը։
Իրանի խորհրդարանի խոսնակը նաև նշել է, որ երկիրը պետք է պատրաստ լինի պատերազմի՝ նույնիսկ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելիս։ Հիմնական խնդիրը, նրա խոսքով, ամերիկյան նոր հարձակումը կանխելն է։ Միևնույն ժամանակ նա նկատել է, որ Վաշինգթոնի հետ համաձայնագրի ստորագրումը որևէ երաշխիք չի տալիս։ «Նրանք խախտում են իրենց խոստումները»,-դժգոհել է Ղալիբաֆը։ «Ստեղծված իրավիճակում Իրանը պետք է պատրաստ լինի հակահարված տալ ագրեսոր թշնամուն, և մենք պետք է իսկական քաջություն դրսևորենք ռազմի դաշտում։ Միայն այդպես կկարողանանք ապահովել կայուն զսպում»։

«Կանադան ի վերջո կդառնա ԱՄՆ-ի 51-րդ նահանգը, քանի որ այլ կերպ լինել չի կարող»․ Թրամփ (տեսանյութ)
4610:54
Արարատ Միրզոյանը և Իգնասիո Կասիսն առանձնազրույց են ունեցել
1910:48
Մեծ Բրիտանիան 17 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի Ուկրաինային՝ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վերանորոգման համար
7410:36
«Իրանի ռազմական հզորությունը զգալիորեն աճել է». Ղալիբաֆ
13610:13
«Ադրբեջանն այս մարդկանց թեման մեծ շահարկումների է ենթարկում»․ Տիգրան Աբրահամյան
5710:00
«Փաշինյանը փորձում հերթական խորամանկությանը դիմել՝ օգտվելով ընդդիմության տված հնարավորությունից»․ Նաիրի Հոխիկյան
6209:54
«Լրատվամիջոցներին գաղտնի տեղեկություններ փոխանցող պետական պաշտոնյաներին պետք է գնդակահարել». Թրամփ (տեսանյութ)
14609:48
ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»
6509:24