«Եթե Թուրքիան որոշի Հայաստանի հետ հաստատել հարաբերություններ, սպառնալիք կարող է լինել հենց Ադրբեջանը»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հիջաբի վրա չպետք է հույս դնել և ակնկալել, որ Թուրքիա-Ադրբեջան լարվածությունը կարող է աշխատել ի նպաստ Հայաստանի:
Անկախ թուրքական երկու եղբայրական հանրապետությունների միջև հարաբերությունների, Հայաստանը պետք է Թուրքիայի հետ հասնի սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման:
Դա արել են Հայաստանի նախկին կառավարություններից մի քանիսը, բայց հաջողության չեն հասել: Թուրքիան շարունակել է մնալ Ադրբեջանի կամա թե ակամա պատանդը:
Եթե հույզերն ու պաթոսը դնենք մի կողմ, ապա Թուրքիա-Հայաստանի հարաբերությունների կարգավորումը և արևմտյան հարևանի կողմի շրջափակումը բխում է.
ա/ Ադրբեջանի շահերից, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նվազեցնելու է Հայաստանի կախումը Ադրբեջանից,
բ/ Ռուսաստանի շահերից, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նվազեցնելու է Հայաստանի կախումը Ռուսաստանից,
գ/ Վրաստանի շահերից, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նվազեցնելու է Հայաստանի կախումը Վրաստանի տարանցման մենաշնորհից:
Պետք չէ ունենալ նաև պատրանքներ և իրատես լինել, մասնավորապես.
թուրք-հայկական սահմանի բացումը բերելու է Հայաստանում Թուրքիայի ազդեցության ավելացմանը, բայց ոչ՝ թուրքացմանը,
այսօր մի վտանգ կա, եթե կուզեք՝ սպառնալիք, եթե իրականում Թուրքիան որոշում ունի անտեսել Ադրբեջանի կապրիզները և Հայաստանի հետ հաստատել հարաբերություններ, ապա մեծագույն սպառնալիք կարող է լինել հենց Ադրբեջանը: Չպետք է բացառել արևելյան հարևանի կողմից նոր սադրանքներն ու մասնակի ներխուժման մտադրությունները»:

«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
3523:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
6523:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
7721:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
14820:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
10519:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
10518:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
9318:36
Արևմտյան երկրները ռուսների որս են հայտարարել, այդ թվում՝ Հայաստանում. Զախարովա
16118:25