Մոտ 4 անգամ պարգևավճարներն աճել են. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մենք հետաքրքրվել էինք, թե այս տարի Անկախության տոնի առթիվ Ներքին գործերի նախարարության քանի աշխատակից ինչ պարգևավճար է ստացել։ ՆԳՆ-ից պատասխանել են, որ Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ դրամական պարգևատրում է ստացել 48 անձ, ընդհանուր 5 միլիոն 760 հազար դրամի չափով, այսինքն՝ յուրաքանչյուր պարգևատրվածի միջին խրախուսանքը 120 հազար դրամ է։ «Ստորաբաժանումների ղեկավարների կողմից պարգեւատրման են առաջադրվել այն ծառայողները, որոնք տարվա ընթացքում աչքի են ընկել իրենց աշխատանքային պարտականությունների բարեխիղճ և արդյունավետ կատարմամբ»։
Պարգևատրման ենթակա անձանց ընտրելիս հաշվի են առնվել նրանց «աշխատանքային արդյունքները, մասնագիտական պատասխանատվությունն ու ծառայողական պարտականությունների կատարման արդյունավետությունը»։ Բացի դրամական խրախուսումից՝ ևս 158 ծառայող և աշխատակից տարբեր տեսակի խրախուսանքների է արժանացել։ Բայց ՆԳՆ-ն չի հայտնում, թե որ ստորաբաժանումներից են եղել պարգևատրվածները, ովքեր են, ինչ չափանիշներով են որոշվել պարգևավճարների չափերը։
Համեմատության համար նշենք, որ 2021-ին՝ Անկախության 30-ամյակի առթիվ, ոստիկանության 11 ծառայող դրամական պարգեւատրում է ստացել՝ ընդհանուր 1 միլիոն 320 հազար դրամ։ Այսինքն՝ ե՛ւ պարգևատրվողների ցանկն են մի քանի անգամ ընդլայնել, ե՛ւ պարգևավճարի չափը»:

«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
3523:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
6523:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
7721:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
14820:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
10519:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
10518:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
9318:36
Արևմտյան երկրները ռուսների որս են հայտարարել, այդ թվում՝ Հայաստանում. Զախարովա
16118:25