Ինչ է ներկայացրել Apple-ն իր նոր շնորհանդեսին
![]() 2184 Հինգշաբթի, 13 սեպտեմբերի, 2018 թ., 01:35 ԱՄՆ-ի Քալիֆոռնիա նահանգի Քուփերթինո քաղաքում գտնվող Սթիվ Ջոբսի անվան թատրոնի դահլիճում կայացավ Apple կորպորացիայի նոր սարքերի շնորհանդեսը: Ընկերությունը ներկայացրեց iPhone Xr, iPhone XS և iPhone XS Max սմարթֆոնները, ինչպես նաև՝ Apple Watch Series 4 ժամացույցը: Բացի դրանից, ներկայացվել են iOS 12, macOS Mojave, watchOS 5 և tvOS 12 օպերացիոն համակարգերի նոր տարբերակները: iPhone Xs-ի iPhone Xs Max-ի էկրանի անկյունագծերը կազմում է 5,8 և 6,5 դյույմ համապատասխանաբար: iPhone Xr-ի մոդելը հանդիսանում է նոր iPhone Xs-ի պարզեցված տարբերակը: Սմարթֆոնն ստացել է 6,1 դյույմանոց IPS էկրան: Ի տարբերություն ավելի թանկ մոդելների, Xr-ն ունի մեկ հիմնական տեսախցիկ՝ 12 մեգապիքսելանոց: Բացի այդ, վերջինի կորպուսն ալյումինե է, մինչդեռ iPhone Xs-ինը պողպատե է: Արտաքինից նորույթները շատ չեն տարբերվում iPhone X-ից, նրանք ևս ունեն FaceID hամակարգ՝ տիրոջ դեմքը ճանաչելու համար: Հագեցած են A12 պրոցեսորով, որն առավել արագ է աշխատում, քանի իր նախորդը և կարող է վայրկյանում մշակել 12 տրիլիոն գործողություն: Նոր սմարթֆոնների հիշողության առավելագույն ծավալը 512 գիգաբայթ է, նրանք ամբողջովին անջրանցիկ են, փորձություններն անցել են ոչ միայն ջրով, այլև գարեջրով: ![]() ![]() ![]() ![]() |

«Հրանտ Բագրատյանին չեմ մեկնաբանում». Բաբկեն Թունյան (տեսանյութ)
6215:00
Ախթալայում գործադուլավորների պահանջները դեռ չեն բավարարվել (տեսանյութ)
361Երեկ, 11:42
Մարդիկ վարկերի տակ կքում են. «Ժողովուրդ»
437Երեկ, 09:12
«Թոշակառուի համար գնաճը տոկոս չէ, այլ ընտրություն՝ գնել դե՞ղը, թե՞ հացը»․ Շաքե Իսայան
56202.02.2026, 16:00
Ախթալայի ԼՀԿ-ի հորատող բանվորների գործադուլը շարունակվում է (տեսանյութ)
49702.02.2026, 11:30
Սի Ցզինպինը կոչ է անում յուանին տալ համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակ
175501.02.2026, 23:05
«Ահռելի գնաճի պայմաններում աշխատողների վարձատրությունը չի համապատասխանում կատարված աշխատանքի ծավալին»․ Անուշ Շահրամանյան
76431.01.2026, 15:06
«Թուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
62131.01.2026, 11:00




