«ԵԱՏՄ-ն երկու տարի հետո ԱՀԿ-ում կարող է դիտորդի կարգավիճակ ստանալ». Տիգրան Սարգսյան
![]() 1739 Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ., 12:55 Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) երկու տարի հետո Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) կարող է դիտորդի կարգավիճակ ստանալ: Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Նախ մենք պետք է ստանանք մեր երկրների համաձայնությունը, ապա այդ առաջարկը ներկայացնենք պետությունների ղեկավարներին: Այն բանից հետո, երբ ստացվի համաձայնությունը, կդիմենք ԱՀԿ-ին: Կարծում եմ՝ առավելագույնը երկու տարի»,- ասել է նա: Սարգսյանը նշել է, որ ԵԱՏՄ 5 անդամ երկրներից 4-ը ԱՀԿ լիիրավ անդամ են: «Եվ քանի որ թե՛ Ղրղզստանը, թե՛ Հայաստանը նախ եղել են ԱՀԿ-ի անդամներ, այնուհետև դարձել ԵԱՏՄ-ի մասնակիցներ, ապա այստեղ որոշակի հարցեր են ծագում»,- հավելել է Տ. Սարգսյանը: |

«Հրանտ Բագրատյանին չեմ մեկնաբանում». Բաբկեն Թունյան (տեսանյութ)
6215:00
Ախթալայում գործադուլավորների պահանջները դեռ չեն բավարարվել (տեսանյութ)
361Երեկ, 11:42
Մարդիկ վարկերի տակ կքում են. «Ժողովուրդ»
437Երեկ, 09:12
«Թոշակառուի համար գնաճը տոկոս չէ, այլ ընտրություն՝ գնել դե՞ղը, թե՞ հացը»․ Շաքե Իսայան
56202.02.2026, 16:00
Ախթալայի ԼՀԿ-ի հորատող բանվորների գործադուլը շարունակվում է (տեսանյութ)
49702.02.2026, 11:30
Սի Ցզինպինը կոչ է անում յուանին տալ համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակ
175501.02.2026, 23:05
«Ահռելի գնաճի պայմաններում աշխատողների վարձատրությունը չի համապատասխանում կատարված աշխատանքի ծավալին»․ Անուշ Շահրամանյան
76431.01.2026, 15:06
«Թուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
62131.01.2026, 11:00
