«Հեղափոխության օրերին խոշոր արտահոսք չի եղել, ներկայում ավանդների ծավալը հանրապետությունում ավելացել է». Արթուր Ջավադյան

Այսօր՝ «Կամար» բիզնես կենտրոնի ներկայացման հանդիսավոր արարողությանը լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ անդրադառնալով տնտեսական իրավիճակի ռիսկերի հետ կապված հարցին հայտարարեց, որ մակրոտնտեսական ցուցանիշների հետ կապված մտավախություններ չունենք «Որոշակի գնաճ օգոստոս ամսին եղել է, այժմ էլ առկա է, բայց մենք գտնվում ենք նախորդ տարվա՝ մեր հայտարարած թիրախի մեջ ու այդ առումով խնդիր չունենք։ Պետբյուջեի մասին օրենքով նախատեսված է 4 պլյուս մինուս 1.5 տոկոս գնաճ, որի շրջանակներում մենք կմնանք, ավելին ասեմ՝ կլինենք այդ շեմի ստորին հատվածում»,- հայտարարեց ԿԲ նախագահը։ Ջավադյանի կարծիքով, եթե լինի գնաճ, ապա տոկոսադրույքները չեն իջնի, բայց եթե պահպանվի այն միջավայրը, որն այժմ առկա է՝ մրցակցությունը շարունակվի, ապա բանկերում վարկերի տոկոսադրույքները կնվազեն։ ԿԲ նախագահը, անդրադառնալով Կառավարության հաստատած պետբյուջեի նախագծին, ասաց, որ ԿԲ-ն առաջիկայում մանրամասն կհրապարակի իրենց տեսակետը այդ փաստաթղթի մասին։ «Իրավիճակին համապատասխան բյուջե է»,– հավելեց Ջավադյանը։ Խոսելով Կառավարության կողմից 4.9 տոկոս կանխատեսվող տնտեսական աճի ցուցանիշի մասին՝ Արթուր Ջավադյանը նշեց, որ ինչպես միշտ, մեզ մոտ առկա է պահպանողական ցուցանիշ։ «Մեր բյուջեում չեն դրվում օպտիմիստական ցուցանիշներ, պահպանողական ցուցանիշները ավելի ճիշտ են։ Նախորդ տարիներին էլ մենք որպես թիրախ նշել ենք ցածր ցուցանիշները, բայց իրականում դրանք ավելի բարձր են եղել»,– նշեց նա։ ԿԲ նախագահն անդրադարձավ նաև նոր թղթադրամների՝ շրջանառության մեջ մտնելու ժամկետներին։ Նա հայտնեց, որ ամենայն հավանականությամբ՝ թղթադրամների մի մասը շրջանառության մեջ կդրվի նոյեմբերի վերջին, մյուս մասը՝ նոր տարվանից։ «Կապիտալի խոշոր արտահոսք ունեցել ենք «թավշյա հեղափոխության» առաջին օրերին, դրանից հետո շրջանառությունը կարգավորվել է, այդ մասին բազմիցս նշել է նաև վարչապետը։ Խոշոր արտահոսք, որպես այդպիսին, չի եղել: Ներկայումս, ընդհակառակը, ավանդների ծավալը հանրապետությունում ավելացել է»,- ասաց Ջավադյանը:

«Վրաստանի հետ խնդիր չկա, բայց 12 տարի է՝ մի փոքրիկ ենթակառուցվածք կառուցել չենք կարողանում»․ Հայկ Խանումյան
11909:00
«Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է»․ Գևորգ Պապոյան (լուսանկար)
164Երեկ, 21:12
Թուրքիայի միջազգային պահուստները նվազել են 51 մլրդ դոլարով ԱՄՆ-Իրան պատերազմից հետո
183Երեկ, 19:01
«Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ». Ալիև
360Երեկ, 13:07
«Հայաստանի էներգահամակարգի բնականոն աշխատանքը կախված կլինի Ադրբեջանում ընդունվող որոշումներից»․ Վահե Դավթյան
264Երեկ, 01:06
«Ըստ տեղեկությունների՝ Հրազդանի ՀԷԿ-ից օրական մեկ ժամ հոսանք է բաց թողնվում դեպի Թուրքիա»․ Կարապետ Պողոսյան
27824.11.2026, 14:00
«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
44422.11.2026, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
77019.11.2026, 20:54