Նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն նոյեմբերի վերջից. ինչ տեսք կունենան դրանք
1671 Երկուշաբթի, 01 հոկտեմբերի, 2018 թ., 00:00 Հայկական նոր թղթադրամների մի մասը շրջանառության մեջ կդրվի նոյեմբեր ամսվա վերջից, երկրորդ մասը՝ հաջորդ տարվանից: Այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: «Մենք կփորձենք նոր թղթադրամները շրջանառության մեջ դնել նոյեմբերի վերջից՝ դրամի 25-ամյակի միջոցառումների շրջանակում: Որոշակի տեխնիկական խնդիրներ ունենք, եթե հասցնենք ամբողջությամբ կներդնենք, եթե՝ ոչ, ապա երկրորդ մասը շրջանառության մեջ կդնենք հաջորդ տարվանից»,- ասաց Ջավադյանը: Նշենք, որ 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա Պարույր Սևակի պատկերն է, 2000-ը Տիգրան Պետրոսյանի պատկերով է, 5000-ը՝ Վիլյամ Սարոյանի, 10000-ը՝ Կոմիտասի, 20000-ը՝ Հովհաննես Այվազովսկու, 50000-ը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի: Թղթադրամների դիմերեսին նրանց դիմապատկերն է, պատկերներ ու խորհրդանիշներ նրանց ստեղծագործություններից, իսկ դարձերսին՝ հատված հուշարձանից, նրանց նվիրված թանգարաններից և շենք-շինություններից: |
«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև
23522.04.2024, 22:54«Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից». Վահե Դավթյան
27522.04.2024, 01:36«Ուրացումը՝ կենսակերպ»․ Պետրոս Մակեյան
31021.04.2024, 16:18«Սամվել Ալեքսանյանի շահադիտական խորամանկությունը»․ Ոսկան Սարգսյան (լուսանկար)
41521.04.2024, 10:18«Ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը». Վահե Դավթյան
27120.04.2024, 23:48ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
82918.04.2024, 22:48«Խորհրդային վագոններով Դիլիջանում տուրիզմ են զարգացնում»․ Ոսկան Սարգսյան
47017.04.2024, 16:36«Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար». Վահե Դավթյան
57515.04.2024, 20:36