Ռուսաստանն Ադրբեջանին առաջարկել է ԱԷԿ կառուցել
![]() 1641 Ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ., 12:45 «Ռոսատոմ» ընկերությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկ է արել՝ կապված ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության հետ: Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, ասել է ատոմային ոլորտում իրազեկ աղբյուրը: «Ադրբեջանում կա ատոմային ոլորտ, սակայն չկա գործող ԱԷԿ: «Ռոսատոմն» առաջարկություն է արել: Նրանք մտածում են: Մենք առաջարկել ենք 2 ճանապարհ: Դրանից մեկը՝ արագացված կերպով անմիջապես սկսելը: ԽՍՀՄ տարիներին այնտեղ նույնիսկ ընտրել էին հարթակ ԱԷԿ-ի կառուցման համար»,- ասել է աղբյուրը: Աղբյուրի խոսքով՝ Մոսկվայի առաջարկած երկրորդ տարբերակը միջուկային ոլորտում համագործակցության աստիճանաբար աճն է: Աղբյուրը նշել է նաև, որ երկու երկրների միջև արդեն նախնական բանակցություններ են անցկացվել, որոնց արդյունքում էլ «Ռոսատոմ»-ը մշակել է առաջարկություններն ու ներկայացրել Ադրբեջանի նախագահի քննարկմանը: |

«Հրանտ Բագրատյանին չեմ մեկնաբանում». Բաբկեն Թունյան (տեսանյութ)
6215:00
Ախթալայում գործադուլավորների պահանջները դեռ չեն բավարարվել (տեսանյութ)
361Երեկ, 11:42
Մարդիկ վարկերի տակ կքում են. «Ժողովուրդ»
437Երեկ, 09:12
«Թոշակառուի համար գնաճը տոկոս չէ, այլ ընտրություն՝ գնել դե՞ղը, թե՞ հացը»․ Շաքե Իսայան
56202.02.2026, 16:00
Ախթալայի ԼՀԿ-ի հորատող բանվորների գործադուլը շարունակվում է (տեսանյութ)
49702.02.2026, 11:30
Սի Ցզինպինը կոչ է անում յուանին տալ համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակ
175501.02.2026, 23:05
«Ահռելի գնաճի պայմաններում աշխատողների վարձատրությունը չի համապատասխանում կատարված աշխատանքի ծավալին»․ Անուշ Շահրամանյան
76431.01.2026, 15:06
«Թուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
62131.01.2026, 11:00
