Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ադրբեջանի հետ ծանր բանակցություններ են սպասվում». Ոսկան Սարգսյան

«Ադրբեջանի հետ ծանր բանակցություններ են սպասվում». Ոսկան Սարգսյան
1107
Հինգշաբթի, 20 դեկտեմբերի, 2018 թ., 05:05

Լրագորղ Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այդպես էլ տեր չկանգնեցինք մեր ջրերին. այս տարի Արարատյան դաշտի հողերը ոռոգելու, իրականում ՀԷԿ-երի միջոցով փող աշխատելու, թե Սևանի ափին ցածրադիր օբյեկտները փրկելու համար Սևանա լճից մեծ քանակի ջուր վերցրին: Մի քանի տարի է՝ ծրագիր կա Ադրբեջանի սահմանի մոտ Հախումի և Կողբի ջրամբարները կառուցելու, սակայն այդ ծրագրերը մնացել են թղթի վրա: Խանութներում վաճառվող հասարակ ջուրը բենզինից թանկ է, մեր մաքուր գետերին տեր չենք, այդ ջրերը հասում են Ադրբեջան: Ադրբեջանի հետ ծանր բանակցություններ են սպասվում, ջրերի գործոնն այդ բանակցություններում կարող էր մեր խաղաքարտերից մեկը լինել»: