2019-ին Հայաստանի համար ռուսական գազի գինը կկազմի 165 դոլար
![]() 1398 Երկուշաբթի, 31 դեկտեմբերի, 2018 թ., 16:35 2019 թվականին Հայաստանի համար ռուսական գազի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց կկազմի 165 դոլար, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով «Գազպրոմ» ընկերության հաղորդագրությանը: ««Գազպրոմ Էքսպորտ» ՍՊ ընկերության և «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության միջև կնքված պայմանագրի լրացուցիչ համաձայնագրին համապատասխան՝ Վրաստանի և Հայաստանի սահմանին 2019թ. հունվարի 1-ից ռուսական գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց կկազմի 165 դոլար»,- ասվում է «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի և ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հանդիպման արդյունքն ամփոփող հաղորդագրության մեջ: 2018թ. Հայաստանի համար գազի գինը կազմել է հազար խորանարդ մետրի դիմաց 150 դոլար: Ավելի վաղ գազի գնի վերաբերյալ հայտարարություն էր տարածել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: |

«Հրանտ Բագրատյանին չեմ մեկնաբանում». Բաբկեն Թունյան (տեսանյութ)
6215:00
Ախթալայում գործադուլավորների պահանջները դեռ չեն բավարարվել (տեսանյութ)
361Երեկ, 11:42
Մարդիկ վարկերի տակ կքում են. «Ժողովուրդ»
437Երեկ, 09:12
«Թոշակառուի համար գնաճը տոկոս չէ, այլ ընտրություն՝ գնել դե՞ղը, թե՞ հացը»․ Շաքե Իսայան
56202.02.2026, 16:00
Ախթալայի ԼՀԿ-ի հորատող բանվորների գործադուլը շարունակվում է (տեսանյութ)
49702.02.2026, 11:30
Սի Ցզինպինը կոչ է անում յուանին տալ համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակ
175501.02.2026, 23:05
«Ահռելի գնաճի պայմաններում աշխատողների վարձատրությունը չի համապատասխանում կատարված աշխատանքի ծավալին»․ Անուշ Շահրամանյան
76431.01.2026, 15:06
«Թուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
62131.01.2026, 11:00
