«Գազպրոմ»-ը կարող է նվազեցնել Հայաստանում ներդրումների ծավալը. «Коммерсант»
![]() 1472 Չորեքշաբթի, 09 հունվարի, 2019 թ., 12:40 «Գազպրոմ»-ը վերջին պահին կարողացավ 2019-ից 10%-ով գազի գինը թանկացնելու շուրջ համաձայնության հասնել Հայաստանի նոր իշխանությունների հետ, գազի գինը թանկացավ «Գազպրոմ Արմենիա»-ի համար, սակայն դա չի ազդի ներքին սակագների վրա, գրում է «Коммерсант» պարբերականը: Պարբերականը հիշեցնում է, որ «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն ու ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը դեկտեմբերի 31-ին ստորագրեցին գազի մատակարարման պայմանագրի լրացուցիչ համաձայնագիրը, որով Վրաստանի սահմանին Հայաստանի համար գազի գինը 2019-ից բարձրանում է 10%-ով՝ կազմելով 1000 խորանարդ մետրի դիմաց 165 դոլար: «Պայմանագրի լրացուցիչ համաձայնագրի շուրջ «Գազպրոմը» ստիպված եղավ բանակցություններ վարել Հայաստանի նոր իշխանությունների հետ. 2018թ. գարնանը երկրում հեղաշրջման արդյունքում վարչապետ դարձավ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը: Դրանից հետո ռուսական պետական կառույցների հետ Երևանի հարաբերությունները բարդացան: Հուլիսին Պետական եկամուտների կոմիտեն հարկային խախտումներ գրանցեց գազալցակայաններում, այդ թվում նաև «Գազպրոմ Արմենիա»-ի դուստր ընկերությանը պատկանող «Ավտոգազ»-ում: Այնուհետ հարկային պահանջներ ներկայացվեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ու «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ձեռնարկության դեմ: Գազային ընկերությունը հերքեց մեղադրանքներն ու հայտարարեց, որ 2 տարի շարունակ կրել է տարեկան 27,6 միլիոն դոլարի վնաս: Կառավարությունը պնդում էր, որպեսզի 2019-ից նվազեցվեն գազի գները: Արդյունքում համաձայնության հասան, որ գազի գինը կավելանա, սակայն ներքին շուկայի սակագները՝ ոչ (290 դոլար՝ 1000 խմ դիմաց)»,- գրում է պարբերականը: Պարբերականը նշում է, որ Մհեր Գրիգորյանը հունվարի 7-ին հայտարարել է, որ հայ սպառողների համար գազի գնի շուրջ քննարկումները «Գազպրոմ Արմենիան» և կառավարությունը կսկսեն հունվարի 8-ից: Իսկ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը ТАСС-ին հայտնել է, որ «պետության կողմից սուբսիդավորման մասին խոսք չի գնում»: Պարբերականի հաղորդմամբ՝ այդ մասին նաև հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը: Ռուս փորձագետների խոսքով՝ «Գազպրոմ»-ի և ՀՀ նոր իշխանությունների համաձայնությունները կարող են հանգեցնել նրան, որ «Գազպրոմ»-ը կարող է նվազեցնել Հայաստանում ներդրումների ծավալը: Փորձագետների կարծիքով՝ այն պայմաններում, երբ նոր իշխանությունները կտրուկ քայլեր են ձեռնարկել «Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկության նկատմամբ, տարօրինակ կլիներ ակնկալել Հայաստանի ներսում ռեսուրսի պահպանում: |

«ՀԷՑ-ի հետ կապված իրավիճակը գնահատում եմ փոքրիկ խմբակի կողմից պարտված»․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
15316:36
Պուտինը շեշտեց՝ Հայաստանի համար ռուսական գազի գինն զգալի էժան է, քան Եվրոպայի
363Երեկ, 20:15
«Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է ատոմակայանի կառուցման հարցը». Նիկոլ Փաշինյան
294Երեկ, 20:03
Փաշինյանը հույս ունի, որ ՀՀ-ն կկարողանա ապրանքներ արտահանել Ռուսաստան Ադրբեջանի միջոցով
278Երեկ, 19:58
«Հայաստանը դեռևս ընտրություն չի կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև». Նիկոլ Փաշինյան
311Երեկ, 19:34
«Ռուսաստանը տեսնում է, որ Երևանում քննարկվում են ԵՄ-ի հետ հարաբերությունները». Պուտին
261Երեկ, 19:27
«Գազատարի որոշ հատվածներ հայտնվել են ռիսկային գոտիներում»․ Վահե Դավթյան (լուսանկար)
68827.03.2026, 16:30
Իրանը գանձում է մինչև 2 միլիոն դոլար Հորմուզի նեղուցով 1 նավարկության համար. #Bloomberg
232825.03.2026, 00:19
