«Այժմ բախվում ենք սպասված հետևանքներին...». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթական շանտաժը՝ «անկախ» փորձագետների շուրթերով. դե եթե Երևանը գազի գինը սպառողի համար չի բարձրացնում, բնականաբար, «Գազպրոմ»-ն էլ առաջացած «բեռը» կնվազեցնի ներդրումները կրճատելու միջոցով: Ինչպես նախկինում էի զգուշացրել, այժմ բախվում ենք սպասված հետևանքներին: Վլադիմիր Պուտինն իրեն և Ռուսաստանին հանեց գազային վեճից, դիմացն ստացավ Հայաստանի կառավարության համաձայնությունը, որ գազը սահմանին պետք է թանկանա, մինչդեռ հենց ինքն էր բարձրագույն քաղաքական պայմանավորվածության կողմը, որ Հայաստանը Գազպրոմից գազը սահմանին կգնի Ռուսաստանի ներքին գներով, ու դա արվում է ԵԱՏՄ մտնելու Երևանի որոշման դիմաց. հուշիկ քայլերով ու միակողմանիորեն դուրս գալով այդ պայմանավորվածությունից, վեճը իջեցվեց «Գազպրոմ Արմենիա»-Հայաստանի կառավարություն հարթություն, ու այժմ ինքը միայն այդ «ներքին վեճի» արբիտրը կամ «Մինսկի խմբի բացառիկ միջնորդն» է լինելու: Էլ կախվածության աճն ինչպես է լինում... Չկարողանալով լեզու գտնել «Գազպրոմ Արմենիա»-ի հետ՝ ՀՀ կառավարությունը պարբերաբար կդիմի «արբիտրին», կամ եթե սկսի Հայաստանի ներսում միակողմանի, օրինական քայլերով նեղել «Գազպրոմ Արմենիա»-ին, վերջինս կամ սաբոտաժի, կամ նման շանտաժների կամ էլ ինքն արբիտրին կդիմի... Մեր կառավարության կողմից քաղաքական-բանակցային պրոցեսը, կներեք, դիլետանտաբար կառուցելու, պլանավորելու ու իրականացնելու «հմտություններն» արդեն զայրացնում են: Ու հանկարծ թող գրածիցս չառիթավորվեն նախկին իշխանությունները, գազային պայմանագրերը վավերացրած ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ տրիոն, նրանց ներկայացուցիչները: Այս ամբողջ աղբը իրենք են ստեղծել ոչ միայն նոր կառավարության, այլ հենց Հայաստանի համար: Ու սրա համար ձեզ քննադատելը դեռ շատ քիչ է...»:

«Վրաստանի հետ խնդիր չկա, բայց 12 տարի է՝ մի փոքրիկ ենթակառուցվածք կառուցել չենք կարողանում»․ Հայկ Խանումյան
11909:00
«Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է»․ Գևորգ Պապոյան (լուսանկար)
164Երեկ, 21:12
Թուրքիայի միջազգային պահուստները նվազել են 51 մլրդ դոլարով ԱՄՆ-Իրան պատերազմից հետո
183Երեկ, 19:01
«Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ». Ալիև
360Երեկ, 13:07
«Հայաստանի էներգահամակարգի բնականոն աշխատանքը կախված կլինի Ադրբեջանում ընդունվող որոշումներից»․ Վահե Դավթյան
264Երեկ, 01:06
«Ըստ տեղեկությունների՝ Հրազդանի ՀԷԿ-ից օրական մեկ ժամ հոսանք է բաց թողնվում դեպի Թուրքիա»․ Կարապետ Պողոսյան
27824.11.2026, 14:00
«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
44422.11.2026, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
77019.11.2026, 20:54