Սենատում տապալվեց Թրամփի որոշումն արգելափակող օրինագիծը․ «Արմենալ»-ի վրա ճնշումը կթուլանա

ԱՄՆ-ի Սենատում տապալվեց դեմոկրատական կուսակցության կողմից նախաձեռնած օրենքի ընդունումը, որը նախատեսում էր արգելափակել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ հանել պատժամիջոցները ռուս օլիգարխ Օլեգ Դերիպասկային նախկինում պատկանող Ռուսալ, EN+ և ԵվրաՍիբԷներգո ընկերություններից: Ու թեև Սենատում 100-ից 47 տեղ ունեցող դեմոկրատներին հաջողվեց համոզել իրենց նախաձեռնությանը կողմ քվեարկել ևս 11 հանրապետական սենատորի, հավաքելով 57 ձայն, անհրաժեշտ 60 ստանալ չհաջողվեց և նախաձեռնությունը տապալվեց, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:
Հատկանշական է, որ նախաձեռնության կողմ հրաժարվեց քվեարկել նաև դեմոկրատ Բերնի Սանդերսը:
Հանրապետականներին այս քվեարկությունից հետ պահելու համար նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ Կոնգրես էր ուղարկել ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին, ով սենատորներին հավաստիացնում էր, որ նշված երեք ընկերությունների դեմ ամերիկյան պատժամիջոցները կարող են հանվել, քանի որ օլիգարխ Դերիպասկան այլևս դրանց բաժնեմասի 50 տոկոսից ավելին չի տիրապետում: Բոլոր սենատորներին սակայն համոզել չհաջողվեց: Ֆլորիդայից ազդեցիկ հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն նշեց, մասնավորապես, որ Դերիպասկան հանձնել է բաժնետոմսերի մի մասը Ռուսաստանի պետական բանկերին՝ իրականում պահպանելով այդ ընկերությունների վրա ազդեցությունը:
Քվեարկությունից առաջ դիմելով գործընկերներին՝ Սենատում դեմոկրատական փոքրամասնության ղեկավար, Նյու Յորքի սենատոր Չաք Շումերն ասաց. «Կարծո՞ւմ եք արդյոք, որ Ամերիկան պետք է կոշտ քաղաքականություն որդեգրի Պուտինի նկատմամբ, թե՝ պետք է մեղմ վերաբերվենք Պուտինին ու նրա յուրայիններին»: Հանրապետականների առաջնորդները սակայն մեղադրում են դեմոկրատներին քաղաքական շահերով առաջնորդվելու մեջ: «Նրանց հիմնական առաջնահերթությունը քաղաքական խառնաշփոթն է: Հենց դրանից են բխում բոլոր քայլերը», - հայտարարել է Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Քենթաքիի սենատոր Միտչ Մքքոնելը:
Արամ Համբարյանի կարծիքով, նախագահ Թրամփի որոշումը, որը չհաջողվեց խափանել Սենատում, թույլ կտա թուլացնել ճնշումը Հայաստանում գործող Արմենալ գործարանի նկատմամբ: Գործարանն աշխատանքով է ապահովում 700 մարդու և արտահանում է արտադրանքը Միացյալ Նահանգներ և այլ միջազգային շուկաներ, նշում է Համբարյանը: Նրա խոսքով, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, չմասնակցելով պատժամիջոցների հանման վերաբերյալ բանավեճին, այնուամենայնիվ, շարունակելու է աշխատել թե՛ հանրապետական և թե՛ դեմոկրատ օրենսդիրների հետ, որպեսզի ապահովագրի Հայաստանը ԱՄՆ-ի որևէ պատժամիջոցների հետևանքներից:

«Վրաստանի հետ խնդիր չկա, բայց 12 տարի է՝ մի փոքրիկ ենթակառուցվածք կառուցել չենք կարողանում»․ Հայկ Խանումյան
11909:00
«Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է»․ Գևորգ Պապոյան (լուսանկար)
164Երեկ, 21:12
Թուրքիայի միջազգային պահուստները նվազել են 51 մլրդ դոլարով ԱՄՆ-Իրան պատերազմից հետո
183Երեկ, 19:01
«Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ». Ալիև
360Երեկ, 13:07
«Հայաստանի էներգահամակարգի բնականոն աշխատանքը կախված կլինի Ադրբեջանում ընդունվող որոշումներից»․ Վահե Դավթյան
264Երեկ, 01:06
«Ըստ տեղեկությունների՝ Հրազդանի ՀԷԿ-ից օրական մեկ ժամ հոսանք է բաց թողնվում դեպի Թուրքիա»․ Կարապետ Պողոսյան
27824.11.2026, 14:00
«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
44422.11.2026, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
77019.11.2026, 20:54