«Հայաստանը գազի ներքին սակագինը պահպանելու շուրջ պայմանավորվել է «Գազպրոմ»-ի հետ». Նիկոլ Փաշինյան
![]() 1203 Երեքշաբթի, 22 հունվարի, 2019 թ., 15:50 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը գազի ներքին սակագինը պահպանելու շուրջ պայմանավորվել է «Գազպրոմ»-ի հետ: ««Գազպրոմ»-ը գազ է վաճառում ոչ թե Հայաստանին, այլ «Գազպրոմ Արմենիա»-ին, այդ իսկ պատճառով մեր դերը միջնորդավորված է: Սակայն մենք պայմանավորվել ենք «Գազպրոմ Արմենիա»-ի հետ, որ երկրի ներսում գազի սակագինը չի փոխվի»,- Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում ասել է Ն. Փաշինյանը: «Վերջնական համաձայնության հասնելու համար կշարունակենք «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները: Մեզ համար կարևոր է գազի երկարաժամկետ գնի շուրջ համաձայնության հասնել: Այժմ Եվրասիական տնտեսական միության շրջանակում ևս գազի և էներգետիկայի ընդհանուր շուկայի ստեղծման շուրջ քննարկում է ընթանում, այդ իսկ պատճառով քննարկելու շատ թեմաներ ունենք»,- հավելել է ՀՀ վարչապետը: |

«Հրանտ Բագրատյանին չեմ մեկնաբանում». Բաբկեն Թունյան (տեսանյութ)
6215:00
Ախթալայում գործադուլավորների պահանջները դեռ չեն բավարարվել (տեսանյութ)
361Երեկ, 11:42
Մարդիկ վարկերի տակ կքում են. «Ժողովուրդ»
437Երեկ, 09:12
«Թոշակառուի համար գնաճը տոկոս չէ, այլ ընտրություն՝ գնել դե՞ղը, թե՞ հացը»․ Շաքե Իսայան
56202.02.2026, 16:00
Ախթալայի ԼՀԿ-ի հորատող բանվորների գործադուլը շարունակվում է (տեսանյութ)
49702.02.2026, 11:30
Սի Ցզինպինը կոչ է անում յուանին տալ համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակ
175501.02.2026, 23:05
«Ահռելի գնաճի պայմաններում աշխատողների վարձատրությունը չի համապատասխանում կատարված աշխատանքի ծավալին»․ Անուշ Շահրամանյան
76431.01.2026, 15:06
«Թուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
62131.01.2026, 11:00
