Al Jazeera-ն պատմել է սիրիահայ փախստական ոսկերչի կյանքի մասին

Արաբական Al Jazeera հեռուստաալիքի կայքը հոդված է հրապարակել Հայաստան տեղափոխված սիրիահայերի և նրանց կյանքի մասին:
Ներկայացնելով 31-ամյա ոսկերիչ Վահե Հովհաննիսյանին, Al Jazeera-ն նշում է, որ նա այն 10 հազար քրիստոնյա հայերից էր, ով վերադարձավ Հայաստան Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ:
Վահեն 2 տարի առաջ ապրում էր Հալեպում, աշխատանքի գնալիս ամեն անգամ փախչում էր դիպուկահարների դիտակետից:
«Իմ տանն ապրելիս յուրաքանչյուր օր ես գիտեի, որ պետք է միշտ ձախ գնամ, հակառակ դեպքում՝ ինձ կսպանեին: Մեր շրջանում կար մի փոքր տարածք, որը ստիպված էի միշտ շրջանցել՝ աշխատանքի վայր հասնելու համար: Ես գիտեի, որ այնտեղ դիպուկահար կա և վազելով էի անցնում, որպեսզի նա չկարողանա նշան բռնել ինձ վրա: Ամեն օր ստիպված էի վազել»,- պատմում է Վահեն:
2016թ. սկզբին՝ նախքան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից Հալեպի վրա գրոհը, Հովհաննիսյանի տան առաջ հրթիռ էր պայթել:
«Հրթիռն ընկավ հենց մեր շենքի վրա: Անիմաստ էր փախչել կամ թաքնվել»,- պատմում է նա: Պայթյունը գրեթե հողին էր հավասարեցրել տունը:
«Այդ պահին ես հասկացա, որ պետք է լքեմ Սիրիան: Տաքսի վարձեցի և ծնողներիս ու կատվիս՝ Վիտոյի հետ հասա Լիբանանի սահման: Այնտեղ ավտոստոպով հասա Բեյրութ, որտեղից էլ՝ ինքնաթիռով Երևան: Մենք կարող էինք վերցնել միայն մեր անձնական իրերն ու հագուստը: Մենք այնտեղ թողեցինք ամեն ինչ, բնակարանն ամբողջովին կահավորված էր: Բանալին թողեցինք մեր հարևանի մոտ»,- պատմում է 31-ամյա ոսկերիչը:

Կայքը հիշեցնում է, որ 1915թ. օսմանյան ուժերի իրականացրած զանգվածային սպանություններից հետո Հալեպը սրբավայր էր դարձել քրիստոնյա հայերի համար:
«Սիրիայում հայերն ապրել են դարերով: Հայոց ցեղասպանությունից հետ մեծ սփյուռք ձևավորվեց: Այդ ցնցման մասին հիշողությունը նրանց մշակութային ժառանգության կարևոր մասն է»,- ասում է Լեհաստանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի ազգաբանության և մարդաբանության պրոֆեսոր Ադամ Պոմեցինսկին:
IDeA հիմնադրամից Արմեն Մինասյանն էլ ասում է. «Մենք առաջին ձեռքից իմացանք՝ ինչ է նշանակում լինել փախստական»:
Al Jazeera-ն նշում է, որ ՀՀ կառավարությունը քաղաքացիություն և աշխատանքի իրավունք է տալիս սիրիացի փախստականներին: Հովհաննիսյանի ծնողները քաղաքացիություն են ստացել, երբ փաստաթղթեր են ներկայացրել Հայ առաքելական եկեղեցու անդամ լինելու մասին:
Հովհաննիսյանն ապրում է իր եղբոր՝ Զարեհի և ծնողների՝ Անդրանիկ Հովհաննիսյանի և Վերգինե Խաչատրյանի հետ: Ծնողներն ապրել են 1915-ի բռնությունների ժամանակ ապրել են Թուրքիայի հարավ-արևելքում, Հալեպ են տեղափոխվել 1946-ին: Հայրը հաճախ մեկնում էր Լիբանան՝ աշխատանքի:

Հովհաննիսյանի արհեստանոցում մեկ հարկ վերև աշխատում է մեկ այլ սիրիացի հայ՝ Վրեժ Սրապյանը: Նա մանրակրկիտ արծաթե նռերով կախազարդեր է պատրաստում, որոնցից յուրաքանչյուրը վաճառում է 700 դրամով:
«Ես պետք է բնակարանի և արհեստանոցի վարձը վճարեի, ապրելու համար գումար վաստակեի»,- ասում է Սրապյանը, ով լքել է Սիրիան 2011-ին:
Իսկ Պիեր Աքքելյանը, ով հայ ոսկերիչների հիմնադրամի համահիմնադիրն է, նույնպես ապրել է Հալեպում, ապա տեղափոխվել է Մոնրեալ, Կանադա՝ 1970-ին:
«Մենք ոսկերիչներ և մետաղագործներ ենք անհիշելի ժամանակներից: Հայերը մոտ են ոսկերչությանը, իսկ շվեյցարացիները՝ ժամագործությանը»,- ասում է նա:

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
99Երեկ, 23:12
«Ինձ շատ են դիմում տավուշցիներ, ասում են՝ Նիկոլ Փաշինյանին էլ գրեցի, բայց բան չփոխվեց»․ Ոսկան Սարգսյան
97Երեկ, 22:36
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել հայաստանյան ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
115Երեկ, 17:12
«Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ ցանկացած բռնություն անընդունելի է և դատապարտելի»․ Լիլիթ Գալստյան
134Երեկ, 16:00
«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
122Երեկ, 15:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
149Երեկ, 15:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
112Երեկ, 15:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
105Երեկ, 15:00