Այսօր լրանում է 2008թ. մարտի 1-ի դեպքերի 11-րդ տարելիցը

11 տարի առաջ Երևանի կենտրոնում ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան, որի հետևանքով զոհվեց 10 քաղաքացի:
2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում և պահանջում էին ընտրությունների արդյունքների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում:
Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին: Մարդիկ սկսեցին հավաքվել Մյասնիկյանի արձանի մոտ: Նույն օրը երեկոյան երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն հայտարարեց, ապա ուժային կառույցները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ, որի հետևանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան, ևս 200 մարդ տարբեր տեսակի վնասվածքներ ստացավ:
Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո «Մարտի 1»-ի գործով մեղադրանք առաջադրվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Մեղադրանք առաջադրվեց նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:

Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3 ամսով
2918:48
«Ռուսաստանը ժողովրդավարական և թափանցիկ ընտրություններ է անցկացնում». Մատվիենկո
6118:36
Թուր գեներալ-գնդապետն Ադրբեջանում է
9118:24
«Արեգնազ Մանուկյանին դատարանից ուղեկցեցին տուն»․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
5018:18
«Ազգային հզորություն կառուցելու ճանապարհին կարևոր են նաև ոչ նյութական ռեսուրսները»․ Արա Պողոսյան
6117:54
«Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի»․ Տաթևիկ Սողոյան
6017:36
«Կրթությունը միայն կրթական հաստատությունները չեն»․ Ռուբեն Հայրապետյան
5817:24
«Արքայազն Հարրին ցանկանում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանել»․ #Telegraph
15516:31