«Խոստովանիր, որ վախկոտ ես և տակդիր գնիր». Կանչելսկիսը՝ Մխիթարյանին

Ռուսաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթր Յունայթեդ»-ի և «Էվերթոն»-ի նախկին կիսապաշտպան Անդրեյ Կանչելսկիսը հարցազրույց է տվել «Rusfootball.info-ին՝ կոշտ արտահայտվելով Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու որոշման մասին։
«Չեմ հասկանում դա: Ումի՞ց ես վախենում: Ի՞նչ քաղաքական հարաբերություններ: Դու ֆուտբոլ ես խաղում, գնա՛ և խաղա՛: Պարզապես ծիծաղելի է: Կրկես է ինչ-որ: Ֆուտբոլը ֆուտբոլով, քաղաքականությունը՝ քաղաքականությամբ: Գնա՛ և խաղա՛, ցո՛ւյց տուր, որ ոչ ոքից չես վախենում: Այնտեղ քեզ ի՞նչ պետք է անեն: Անկախ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններից դու պետք է գնաս և խաղաս: Ի վերջո, քեզ ոչ ոք մատով չի դիպչի: Հնարավոր է սուլեին, բղավեին…
Մարադոնային սուլում էին Անգլիայի դարպասը ձեռքով գոլ խփելու համար, բայց չէ որ նա ողջ է: Եթե Մխիթարյանն այդպես վախեցել է, թող տակդիր գնի: Ես արդեն նման բան ասել եմ, երբ 5 տարի առաջ կյանքից հեռացավ «Սպարտակ»-ի մեծագույն ֆուտբոլիստ Իլյա Ցիմբալարը, իսկ ակումբի ներկայացուցիչները վախեցան մեկնել Օդեսա՝ հուղարկավորության: Վախեցան, որ իրենց կսպանեն: Նրանք բացեիբաց հայտարարեցին, որ վախենում են։ Ես այն ժամանակ էլ ասացի, որ տակդիր գնեն իրենց համար: Ո՞վ ձեզ կվնասեր: Մարդն իր կյանքն էր նվիրել «Սպարտակ»-ին, իսկ նրանք չգնացին: Երբ մարդն ակումբի կազմում էր, պետք էր, իսկ երբ նման բան տեղի ունեցավ մի կոպեկ փող չտվեցին։ Ահավոր է։ Ակումբն իրեն այլանդակ դրսևորեց։ Երկրպագուները գումար հավաքեցին։
Եթե մարդն ուզում է, կանի իրենից կախված ամեն ինչ, իսկ եթե վախեցել ես, խոստովանիր, որ վախկոտ ես: Ես ակումբի ղեկավարության փոխարեն կտուգանեի Մխիթարյանին՝ իր պրոֆեսիոնալ պարտականությունները չկատարելու համար: Եթե պարտվեն եզրափակչում, ապա մեղավորը հենց Մխիթարյանը կլինի, որովհետև չգնաց և չօգնեց թիմին»,- նշել է Կանչելսկիսը:
Հիշեցնենք, որ «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը կայանալու է այսօր՝ մայիսի 29-ին՝ Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում:

Ջանես Նազարյանը՝ Բաքվում ընթացող աշխարհի առաջնության չեմպիոն
168Երեկ, 20:36
20 տարի պաշտոնավարելուց հետո Հրաչյա Ռոստոմյանը հրաժարվել է բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից
179Երեկ, 19:18
Ջանես Նազարյանը 9:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին (տեսանյութ)
44628.07.2026, 15:36
Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ
124628.07.2026, 13:46
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
55828.07.2026, 00:24
Հայտնի է 2026 թվականի Աշխարհի առաջնության լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)
163627.07.2026, 23:55
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
48027.07.2026, 16:06
12 հրաձիգ՝ 5 ոսկի, 1 արծաթ և 3 բրոնզ
66026.07.2026, 18:54