Քոչարյանի որդուն պատկանող ընկերությունը շահել է մրցույթը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Արամ Սիմոնյանի էրայի ավարտից հետո ԵՊՀ-ում բոլոր ուղղություններով հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում. օրերս աշխատակիցների առողջապահության ապահովագրության նոր քարտերն են տրամադրվել: Վերջին տարիներին համալսարանում գործում էր աշխատակիցների ապահովագրության այլ համակարգ, սակայն, երբ բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի երբեմնի խորհրդական, ՀՀԿ-ական Գևորգ Մուրադյանը, դադարեցրել է հին տարբերակով իրականացվող ապահովագրությունը՝ պարտադրելով ԵՊՀ ղեկավարությանը նոր մրցույթ հայտարարել:
Արամ Սիմոնյանը դիմադրել է։ «Սակայն մոտ 2 ամիս առաջ մրցույթ հայտարարվեց, ու մրցույթում, որքան էլ զարմանալի է, հաղթեց մի քանի անգամ ավելի թանկ առաջարկը՝ Լևոն Քոչարյանին (Ռոբերտ Քոչարյանի որդուն) պատկանող «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունը»,- ասաց ԵՊՀ մեր աղբյուրը»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
4701:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
5300:06
«Բոգոմոլեցն ու Գորկին դարդից կծխեին, երբ լսեին, որ էսօր դպրոցների ճակատին գրված է՝ «Լավ սովորի՛ր, որ լավ ապրես»»․ Արմեն Հովասափյան
110Երեկ, 17:12
«Որ գիտելիք չեք տալիս, ո՞ւմ են պետք ձեր շարած գառդոնից պատերը»․ Արամ Գևորգյան (լուսանկար)
123Երեկ, 16:12
«Կրթությունն այն ժամանակ կլինի որակյալ, երբ ուսուցչի աշխատավարձին կնախանձեն պատգամավորն ու նախարարը»․ Արա Պողոսյան
112Երեկ, 15:24
«Դաշնակցական ու Հանրապետական տնօրենը չի հիմարագույն դասագրքեր տպելու մեղավորը»․ Արամ Գևորգյան (լուսանկար)
120Երեկ, 14:48
Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում (տեսանյութ)
93Երեկ, 14:24
«Դպրոցում պլակատ ենք տեսնում՝ կազակների ատամանի չգիտեմ ինչը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
109Երեկ, 12:00