ԲԴԽ անդամի թեկնածուին գաղտնի են պահում, որ նրա վրա ճնշում չգործադրեն «մութ ուժերը». «Ժողովուրդ»

«Սպասվում է, որ այսօր Ազգային ժողովում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն երեկ քննարկված նախագծերը, որից հետո տեղի կունենան քվեարկություններ, և արտահերթ նիստի օրակարգը կսպառվի:
Սակայն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հակված է այսօր ևս մեկ արտահերթ նիստ գումարել՝ քննարկելու համար Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածության հարցը: Ինչպես հայտնի է, նախորդ անգամ «Իմ քայլը» խմբակցության անկազմակերպվածության հետևանքով թեկնածու Աննա Մարգարյանը չընտրվեց որպես ԲԴԽ անդամ և այժմ կրկին պետք է ներկայացվի ԲԴԽ անդամի թեկնածու, որպեսզի լրացվի այն տեղը, որն առկա է ԲԴԽ անդամների հրաժարականներից հետո:
Սակայն հետաքրքիր է, որ երեկվա դրությամբ դեռևս իշխող ուժի պատգամավորների մեծամասնությունը չգիտեր, թե ում թեկնածությունն է ներկայացնելու խմբակցությունը խորհրդարանին վաղը:
Այդ հարցերով զբաղվում է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, որը երեկ լրագրողների հետ զրույցում նշել էր, թե օրվա ընթացքում կունենան հստակ թեկնածու և այլ մանրամասներ չէր ներկայացրել: Եվ հենց այդ անորոշությունն է պատճառը, որ պատգամավորները մինչև օրվա ավարտն այդպես էլ տեղյակ չէին՝ վաղը կանցկացվի արդյոք ԲԴԽ անդամի ընտրություն, եւ, առհասարակ, ով է թեկնածուն:
Ինչպես հայտնի է, մինչ այդ հարցը լիագումար նիստում քննարկելը, թեկնածուն նախ հանդիպումներ պետք է ունենա խմբակցությունների հետ, և եթե այսօր որևէ մեկի թեկնածությունը հաստատվի, ապա վաղը առավոտից կսկսվեն հանդիպումները խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Իսկ թեկնածուին գաղտնի են պահում, որ նրա վրա ճնշում չգործադրեն «մութ ուժերը»,-գրում է թերթը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

«Էս բնույթի քննարկումը ԱԺ-ում հիշեցնում է ծակ տռուսիկի պատմությունը»․ Գևորգ Քոթանջյան
2203:06
Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
5601:00
«Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները հղի են համաշխարհային պայթյունի վտանգով». Գուտերեշ
10700:24
«Բաքվի ապատեղեկատվական քարոզարշավը «խաղաղության հանդեպ խնամք» չի կարելի համարել»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
7100:12
«ԿԲ նախագահի հայտարարությունից երկու կարևոր հետևություն է բխում»․ Սուրեն Սուրենյանց
71Երեկ, 23:48
«Մարզպետներից մեկը ընդդիմադիր մի մարդու ասել է՝ տղա ունես բանակում ծառայող, վստա՞հ ես, որ ուզում ես մասնակցել ընտրություններին»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
55Երեկ, 23:30
«Այդ «խլուրդը» դուք եք․ ի՞նչ եք անելու այս բացահայտման հետ»․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
83Երեկ, 22:36
«Ընտրությունների արդյունքը պատասխան կլինի նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը». Պուտին
125Երեկ, 22:18