«Եթե մեկ ցուցմունք լիներ, որ դա հաստատեր, հիմա վաղուց աղմուկը լսել էիք». Ռոբերտ Քոչարյանի փաստաբան
![]() 341 Չորեքշաբթի, 07 օգոստոսի, 2019 թ., 16:00 Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի փաստաբաններ Արամ Օրբելյանն ու Հովհաննես Խուդոյանն այսօր, ասուլիսի ընթացքում, անդրադարձան նաև Մարտի 1-ի վերաբերյալ BBC-ի՝ օգոստոսի 5-ին հրապարակված հոդվածին: Հիշեցնենք, որ հոդվածում նշվել էր, որ արցախյան ուժայիններն են 2008-ի մարտի 1-ին ցուցարարների նկատմամբ կրակել, նախագահականում գործել է գաղտնի շտաբ, իսկ Գագիկ Ծառուկյանը և Սամվել Ալեքսանյանը ֆինանսավորել են գաղտնի շտաբը։ Այն հարցին, թե հոդվածը պատվիրված համարում են, փաստաբան Ա. Օրբելյանն ասաց, որ իր համար դժվար է միանշանակ պատասխան տալ: «Տեսականորեն ցանկացած հոդվածի հրապարակում պատահական չէ: Այս պահին չէի ցանկանա գնահատական տալ: Այդտեղ ես տեսնում եմ «ԲԻ ԲԻ ՍԻ»-ի կողմից մանիպուլյացիայի փորձ, մենք հետո կկապվենք իրենց հետ, կտեսնենք՝ ինչից է ծնվել այդ հոդվածը»: Հ. Խուդոյանն էլ հավելեց, թե պետք է պարզել՝ ի՞նչ է հասկանում հոդվածագիրը՝ նշելով՝ «գործով պարզ է դարձել» արտահայտությունը: «Եթե քննիչը հարցադրում է անում՝ արդյոք այս հանգամանքներն իրականությո՞ւն են, կամ՝ մենք ունենք օպերատիվ տվյալներ, որ այս հանգամանքները կան, դա դեռ չի նշանակում, որ այդ հանգամանքները հաստատվել են։ Գոնե մեկ վկա պետք է դա հաստատի: Պնդում եմ, որ մեզ տրամադրված գործի նյութերում չկա մեկ ցուցմունք, որ այդ հանգամանքները հաստատվել են։ Ասեմ ավելին՝ եթե մեկ ցուցմունք լիներ, որ դա հաստատեր, հիմա վաղուց աղմուկը լսել էիք»,-հայտնեց փաստաբանը: Վերադառնալով Մարտի 1-ի քրեական գործի դատական գործընթացին ու դրա հանգուցալուծմանը, Ա. Օրբելյանն ասաց, որ անձի ազատության հարցը պետք է քննվի, Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի, քանի որ կա հիմնավոր կասկած, որ մեղադրանքը, որի հիման վրա ազատազրկվել է իրենց պաշտպանյալը, հակասահմանադրական է: Փաստաբանները նշեցին, որ գործը որևէ դատավորի մակագրելու հարցով ԲԴԽ-ին չեն դիմել, նախկինում դիմել են Երևանի ընդհանուր իրավասության, Վերաքննիչ դատարաններ, ՄԻՊ-ին, ԲԴԽ-ի նախկին կազմին: Խորհրդի ներկա կազմի անաչառության հանդեպ էլ որոշակի կակածներ ունեն: Այժմ քննարկում են իրենց կատարելիք առաջիկա քայլերը: Նրանք չբացառեցին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողով բողոք ներկայացնելու հնարավորությունը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
