Աշխատանքից ազատվելու դիմում է գրել ոչ միայն Վանեցյանը. «Հրապարակ»

«Երեկ լուր տարածվեց, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել, ապա Փաշինյանի հորդորով հրաժարվել։
Լուրն արագությամբ հերքեցին պատկան մարմինները, բայց Հայաստանը փոքր երկիր է, և նման տեղեկությունները, որոնք, որպես կանոն, իրական են լինում, արագ են տարածվում։ Մենք փորձեցինք լրացուցիչ տեղեկություններ ստանալ այդ հրաժարականից, կառավարությանը մերձ շրջանակից մեզ ուշագրավ տեղեկություններ հաղորդեցին։
Ասացին, որ ոչ միայն Վանեցյանը, կառավարության գրեթե բոլոր անդամները պարբերաբար դիմումներ են գրում, ապա դրանք պատռվում են վարչապետի կամ հենց դիմումատուների կողմից։
Նման դիմումներ գրել են և՛ փոխվարչապետերը, և՛ նախարարները, և՛ քաղաքապետը։
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելը հեշտ չէ. նա բռնկվող է, անհավասարակշիռ, զայրանալիս կարող է մարդուն վիրավորել, ասել՝ դիմում գրի, գնա։ Հետո պաղում է, երբեմն փոշմանում, բայց դիմացինները ծանր են տանում այդ պահվածքը և փորձում են թողնել և հեռանալ»,-գրում է թերթը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

«Արժանապատիվ պարտությունը չի նշանակում արժեհամակարգի փլուզում». Մարիամ Սարգսյան
10101:06
«ԵԽԽՎ-ի զեկույցում Հայաստանի ընտրությունների վերաբերյալ կարևոր արձանագրումներ». Արեգա Հովսեփյան
9900:06
«Երեկ մեկ օրվա մեջ խտացված էր իշխանություն–ընդդիմություն պայքարի գրեթե ամբողջ դիլեման». Վլադիմիր Մարտիրոսյան
108Երեկ, 22:12
«Հուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում». Տիգրան Աբրահամյան
119Երեկ, 19:30
Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար
265Երեկ, 19:13
«Խաղաղության քաղաքականությունը չի ազատում պետությանը՝ հիշելու պարտքից»․ Դավիթ Անանյան
109Երեկ, 17:24
«Ցանկացած իշխանություն վաղ թե ուշ ավարտվում է»․ Արման Աբովյան
106Երեկ, 17:12
«Պատերազմի արհավիրք բերած իշխանությունը երեկ որոշ համայնքներում ստացել է 99 տոկոս ձայն»․ Արմեն Հովասափյան
106Երեկ, 16:12