«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս-արևելք՝ ահաբեկչության դեմ պայքարի կեղծ քողածածկույթով հույժ վտանգավոր գործընթաց է, որը կարող է հանգեցնել ազգային և կրոնական դրդապատճառներով նոր ցեղասպանության վտանգի:
«Ժառանգություն» կուսակցությունը սատարում է ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ միանշանակ դատապարտելու Թուրքիայի թշնամական քաղաքականությունը Սիրիայի հանդեպ, որը հակասում է միջազգային հարաբերությունների ընդունված նորմերին: Նման քաղաքականությունը տարածաշրջանային անվտանգության բռնախախտում է, Սիրիայի՝ հարձակման տարածքում բնակվող ազգային և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում հայ բնակչության քաղաքացիական և մարդկային իրավունքների կոպիտ ոտնահարում: Թուրքիայի ռազմական ագրեսիան արդեն պատճառ է դարձել մարդկանց տարհանումների, մարդասիրական նոր ճգնաժամի:
«Ժառանգությունն» ակնկալում է, որ ՀՀ կառավարությունը հետևողական կլինի միջազգային պատկան ատյաններում թուրքական ագրեսիան ոչ միայն դատապարտելու, այլև հարձակման ենթարկված խաղաղ բնակչության շահերը պաշտպանելու ուղղությամբ: Ստեղծված իրողությունների ներքո մեր արտաքին քաղաքական պատասխանատու շրջանակները պետք է շատ ավելի նախաձեռնողական գործունեություն ծավալեն Թուրքիայի ռազմական ագրեսիան կանխելու, ինչպես նաև վերջինիս նկատմամբ Արաբական աշխարհի և Արևմուտքի կողմից կիրառվող քաղաքական և տնտեսական պատժամիջոցները էլ ավելի խստացնելու համար:
«Ժառանգությունը» համոզված է, որ Ցեղասպանություն տեսած հայ ժողովրդի բոլոր հատվածների իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև խաղաղ համակեցության մարդու և ազգերի իրավունքի պաշտպանությունը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքը, որին համախումբ պետք է զորակցեն կոչված և՛ հայաստանյան դիվանագիտական, քաղաքական ու հասարակական, և՛ սփյուռքյան կառույցները՝ աջակցելով Սիրիայի ինքնիշխանությանը և միասնությանը»:

«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Փաշինյանը և ՔՊ-ն ժողովրդին խաբում են չեղած խաղաղությամբ»․ Ոսկան Սարգսյան
6600:18
Քաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի՝ օձի հայտնվելուց հետո
74Երեկ, 23:12
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
82Երեկ, 20:48
#CBS-ը հրապարակել է Իրանի հարվածների հետևանքով ԱՄՆ բազաներում վնասների լուսանկարները (լուսանկար)
256Երեկ, 18:13
«ՀՀ ամենաաղքատ մարզում 15 հազար աշխատատեղի կորստի վտանգ կա». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
134Երեկ, 10:24
Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
334Երեկ, 09:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
125Երեկ, 08:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
163Երեկ, 00:30