«Զորավարժությունների արդյունքում մեր վստահությունն ավելացել է մեր ԶՈՒ, կազմակերպչական ռեսուրսների և հավաքական ուժի նկատմամբ». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացված ռազմավարական զորավարժությունների արդյունքները:
Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԶՈՒ բարձրագույն սպակայակազմը:
Վարչապետ Փաշինյանը խորհրդակցության ընթացքում նշել է. «Այսօր մենք ամփոփում ենք ռազմավարական զորավարժությունների արդյունքները և ուզում եմ արձանագրել, որ զորավարժություններն ունեն շատ կարևոր նշանակություն մեզ համար: Զորավարժությունների իրական խնդիրը հետևյալն է. պատասխանել հարցին, թե ինչքանով են մեր զինված ուժերը, պետական կառավարման համակարգը և հանրությունը պատրաստ են լուծել մեր առաջ դրված խնդիրները: Այդ առումով, ամենակարևոր արձանագրումը, որը կարելի է անել պաշտոնական ամփոփումից առաջ, հետևյալն է, որ հանրությունը շատ պատրաստակամ վերաբերմունք դրսևորեց և պատրաստակամորեն արձագանքեց զորավարժություններին: Ի վերջո, մենք հնարավորություն ունեցանք անվտանգային առումով, զինուժի մարտունակության առումով ի ցույց դնել, թե ինչպիսի մեծ նշանակություն ունի վստահության մթնոլորտը երկրում: Սրա մասին երկար տարիներ, երկար ժամանակ մենք խոսել ենք որպես տեսական երևույթ, տեսական դատողություն, բայց գործնականում մենք տեսանք, որ մեր հանրությունը շատ պատրաստակամ արձագանքեց»:
Վարչապետի խոսքով՝ զորավարժությունները բավական լավ արձագանք են գտել զինված ուժերի զինծառայողների, սպայական անձնակազմի շրջանում, ինչը կարևոր փորձառություն էր նրանց համար:
«Կարող ենք արձանագրել, որ այս զորավարժությունների արդյունքում ոչ միայն մեր ընդհանուր վստահությունն է ավելացել մեր ուժերի նկատմամբ, մեր կազմակերպչական ռեսուրսների նկատմամբ, այլ նաև մեր զինված ուժերի անձանակազմի, նույնիսկ շարքային կազմի վստահությունն է ավելացել իրենց ուժերի նկատմամբ, իրենց հավաքական ուժի նկատմամբ և սա ամենակարևոր արձանագրումն է: Իհարկե, այսօր զորավարժությունների արդյունքներն ամփոփելու ամենակարևոր արձանագրումներից մեկը պետք է լինի այն, որ մենք պետք է տեղորոշենք այն թերությունները, որոնք արձանագրվել են, նկատվել են և առաջիկա մեր աշխատանքը պետք է պլանավորված լինի այնպես, որ մենք նպատակային, հասցեական աշխատանքներ տանենք այդ ուղղությամբ՝ զինված ուժերի մարտունակության աստիճանը մի նոր աստիճանի բարձրացնելու նպատակով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

«Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևոր փորձություն են լինելու մեր ժողովրդավարության համար»․ Վահագն Խաչատուրյան
5214:24
«Ժամն է՝ սթափվելու, համախմբվելու և համազգային դիմադրությամբ տեր կանգնելու մեր արժեքներին»․ ՀՅԴ
6511:12
«Այսօր մենք կրկին կանգնած ենք պատմական ծանր հանգրվանում»․ Սերժ Սարգսյան
7111:06
«Սարդարապատի համախմբվածության օրինակով պետք է դրսևորենք քաղաքացիական խիզախություն»․ Ռոբերտ Քոչարյան
6910:42
«Շնորհակալ եմ բարձր գնահատականի համար»․ Նիկոլ Փաշինյան
7410:12
«Եվրոպան կխեղդի հայ արտադրողին». Պեսկովը հանդես է եկել Հայաստանի վերաբերյալ հայտարարություններով
201Երեկ, 20:09
«ՀՀ իշխանությունները կատարել են հերթական ամոթալի, անբարոյական քայլը»․ Աշոտ Դանիելյան
144Երեկ, 12:48
«ՀՀ-ն ՌԴ-ից վառելիքի և չմշակված ադամանդի մատակարարումների համաձայնագրի չեղարկման վերաբերյալ նամակ չի ստացել». ՏԿԵՆ
128Երեկ, 11:08