Թուրքիայի 3 նախարար՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների թիրախում
![]() 236 Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ., 17:25 ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով ֆինանսների ու արտգործնախարարությանը լիազորել է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի որոշ պաշտոնյաների ու կառույցների դեմ, տեղեկցանում Ermenihaber-ը: Սպիտակ տան հայտարարության մեջ նշվել է, որ երկրի ֆինանսների ու արտաքին գործերի նախարարությունների համատեղ որոշմամբ Սիրիայի անվտանգությանը, կայունությանը կամ տարածքային ամբողջականությանը սպառնացող որոշ ներկա և նախկին թուրք պետական պաշտոնյաների՝ ԱՄՆ-ում գտնվող գույքերի վրա կարող է արգելք սահմանվել: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը ևս հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Սիրիայում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են սահմանվել: Հայտարարության մեջ նշվում է, որ պատժամիջոցների ցանկում են հայտնվել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն և Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը: Բացի նշյալ անձանցից պատժամիջոցների թիրախում է հայտնվել ևս 2 գերատեսչություն՝ Թուրքիայի պաշտպանության ու էներգետիկայի նախարարությունները: Համապատասխան ցուցակում հայտնված մարդկանց ու կառույցների՝ ԱՄՆ-ում ունեցած գույքի վրա կալանք կդրվի, իսկ նշյալ մարդիկ կամ կառույցները չեն կարողանա ԱՄՆ-ի հետ որևէ գործարք կատարել: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
