«Դատական գործընթաց ենք սկսում». Ռուբեն Հայրապետյան
![]() 543 Հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ., 10:20 Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկի ԺՊ Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելիʹ գործընկերներ, սիրելիʹ ուսանողներ, փաստաբանների հետ մանրամասն քննարկելուց հետո դատական գործընթաց ենք սկսում՝ ատենախոսությանս շուրջ ստեղծված կեղծ աղմուկի և անարդար մեղադրանքների հետ կապված։ Թեև որոշ ուժերի կողմից հասկանալի շահադիտական նպատակներով հատվածական բողոքներ էին հնչում, սակայն հանրային սխալ ընկալման հիմնական պատճառ դարձավ ապօրինի գործընթացներով ստեղծված հանձնաժողովը, որը, չունենալով համապատասխան իրավասություն կամ իրավական հիմքեր, անհիմն և պիտակավորող ձևակերպումներով («գիտական անբարեխղճություն» և այլն) փորձեց նախկին համակարգի բոլոր խնդիրները բարդել ինձ վրա: Եվ սա այն դեպքում, երբ բացթողումներով հանդերձ (դրանց մասին ինքս եմ նախապես խոսել) իմ ատենախոսությունն այդ փտած ու կործանված համակարգին ոչ բնորոշ իրական հետազոտություն է, որի արդյունքները տպագրվում են ազդեցության գործոն ունեցող հեղինակավոր պարբերականներում։ Հ. Գ. Արդեն հստակ ապացուցվել է, որ ակադեմիական ազնվության արժեքների մասին շատերի հայտարարությունները կատարելապես կեղծ են, և դրանք ընտրողաբար կիրառվում են ՄԻԱՅՆ այն դեպքում, երբ պետք է վնասել»: |

Փոփոխություններ՝ բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
70919.04.2026, 19:36
«Իրանում բոլոր դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման»․ #Tasnim
218416.04.2026, 14:38
«Մեր կուրսում գրեթե մի հոգի չկա, որ մասնագիտությամբ է աշխատում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
77314.04.2026, 15:24
«Ինչքան լավ են սովորում երեխեքը, այնքան շուտ են մեծանում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
127408.04.2026, 10:48
«Պատրա՞ստ եք երաշխավոր կանգնել, որպեսզի Դավիթ Մինասյանի կալանքի որոշումը փոխվի»․ հարց՝ Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)
131007.04.2026, 16:00
«Ոչխարի օրգաններ եք հերձե՞լ. բա միսն ի՞նչ եք արել». Նիկոլ Փաշինյանը՝ աշակերտներին (տեսանյութ)
131303.04.2026, 11:42
«Վախեցրի՞նք քեզ». Նիկոլ Փաշինյանը՝ լաց լինող փոքրիկին (տեսանյութ)
117703.04.2026, 11:30
«Հավի միս, աղցանի բաղադրիչներ. շատ լավ է». Նիկոլ Փաշինյանը՝ մանկապարտեզի խոհանոցում (տեսանյութ)
125303.04.2026, 11:18
