Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է տվել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել.
«Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից։ Ըստ մասնագետի՝ հրաժարականի պատճառն այն է, որ Հայաստանի հավաքականը չի կարողացել նվաճել Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։
«Մեկ տարի է՝ զբաղեցնում եմ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս ընթացքում եղել են թե՛ ուրախության, թե՛ տխրության պահեր՝ կապված հավաքականի ելույթների հետ։ Ընտրական փուլը դեռ չի ավարտվել, բայց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու բարդ որոշում եմ կայացրել, քանի որ չեմ կարողացել արդարացնել Հայաստանի հավաքականի երկրպագուների հույսերը՝ թիմին դուրս բերել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ Այժմ մեր հնարավորությունները միայն տեսական են, և, չնայած իմ առջև ի սկզբանե նման խնդիր չէր դրվել, միշտ զգացել եմ պատասխանատվությունը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ինձ հետ այս հետաքրքիր ու բարդ ճանապարհն անցած մարզչական շտաբի ներկայացուցիչներին, բժշկական և սպասարկող անձնակազմին, ֆուտբոլիստներին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին և ողջ աշխատակազմին, որոնք միշտ աջակցել և աշխատանքային լավ պայմաններ են ստեղծել։ Շնորհակալ եմ բոլոր այն երկրպագուներին, որոնք մեզ աջակցել են ամենաբարդ պահերին»։
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել Արմեն Գյուլբուդաղյանցին կատարած աշխատանքի համար։
«Մեկ տարվա ընթացքում Արմեն Գյուլբուդաղյանցն իրեն դրսևորել է որպես բարձր կարգի պրոֆեսիոնալ, նաև աչքի է ընկել իր մարդկային որակներով։ Ինձ համար շատ դժվար էր ընդունել մարզչի հրաժարականը, սակայն մեր զրույցի ընթացքում Արմեն Գյուլբուդաղյանցը չփոխեց իր որոշումը։ Վստահ եմ, որ մեր մարզչի մեկ տարվա աշխատանքը, դրված հիմքը ապագայում էլ արդյունքների կբերեն։ Շնորհակալություն եմ հայտնում Արմեն Գյուլբուդաղյանցին նվիրված աշխատանքի համար, վստահ եմ, որ դեռ կունենանք համագործակցության առիթներ»։

«Մարզիկներին Գագիկ Ծառուկյանի սպորտային «բարեգործության» պատանդը պետք չէ դարձնել». Արման Մելիքյան
80Երեկ, 17:00
«Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին և ընտանիքին». Նազիկ Ավդալյան
110Երեկ, 16:12
«Ամոթ է, երբ մարդը պատրաստ է մոռանալ ամեն ինչ՝ հանուն սեփական բարեկեցության». Միհրան Մախսուդյան
94Երեկ, 14:24
«Այս մարդկանց կյանքում լուրջ դերակատար է եղել Ծառուկյանը, բայց իրենք լուռ ու հանդուրժող են». Սյուզի Բադոյան
135Երեկ, 12:18
«Դուք հիմա պետք ա ձեզ մարդ սարքողի համար դոշ տալուց լինեիք». Արամ Գևորգյանը՝ մարզիկներին
86Երեկ, 10:54
Ըմբշամարտիկ Սամվել Տերտերյանը՝ մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
15507.07.2026, 23:24
ՄՕԿ-ը ժամանակավորապես վերականգնել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի անդամակցությունը
42707.07.2026, 22:23
Ռոնալդուն չի կարողացել զսպել արցունքները Աշխարհի առաջնությունում Իսպանիայից կրած պարտությունից հետո (տեսանյութ)
38407.07.2026, 09:36