«Բաներ կան, որ չեմ կարողանում ինձ ներել». այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է
![]() 768 Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019 թ., 11:50 «Գիտեմ, որ պետք եմ իմ ազգին, այս ազգի մեծերից մեկն էլ ես եմ, փոքր ազգը պետք է մեծ մարդիկ ունենա, ամեն ինչ անի, որ նման մարդիկ ունենա»: Սոս Սարգսյան Այսօր թատրոնի և կինոյի դերասան, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան օրն է: Վարպետը մեզ հետ չէ, բայց կան նրա ֆիլմերը, Համազգային թատրոնն ու այն մեծ ժառանգությունը, որը նա թողել է: Սոս Սարգսյանը 1954 թ-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1954–91 թթ-ին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասան, 1991 թ-ից ղեկավարել է Համազգային թատրոնը: 1992 թ-ից դասավանդել է Երևանի թատերարվեստի և կինոյի պետական ինստիտուտում (1998–2005 թթ-ին՝ ռեկտոր, 2003 թ-ից՝ պրոֆեսոր): Սարգսյանն առանձնահատուկ տեղ ունի հայ կինոյում, որտեղ ստեղծել է ազգային տիպական և մնայուն կերպարներ: «Բաներ կան, որ չեմ կարողանում ինձ ներել. բաներ, որոնք պիտի չարվեին, կամ որոնք պիտի արվեին…»,- ասել է Սոս Սարգսյանը: Լավագույն կինոդերերից են՝ Մկրտիչը («Եռանկյունին», 1967 թ, ՀՀ Պետական մրցանակ՝ 1975 թ.), Զամբախովը («Խաթաբալա», 1971 թ.), Սմբատը («Քաոս», 1973 թ.), Նահապետը («Նահապետ», 1977 թ.), Ձորի Միրոն («Ձորի Միրոն», 1980 թ.), Համբոն («Գիքորը», 1982 թ.), Ասացողը («Մատենադարան», 1983–2002 թթ., հեռուստաֆիլմ, ՀՀ Պետական մրցանակ՝ 1988 թ.) և այլն: «Սոս Սարգսյանն ինչ խաղաց, խաղաց հայի ճակատագիր, խաղաց հայի դառնություն, անգամ նրա ժպիտի մեջ կար հայի դարդը»,- վարպետի մասին ասել է ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը: Սոս Սարգսյանի խոհերից * «Արվեստը ճաշակ է, ճաշակ: Կա ճաշակ՝ արվեստ կա»: * «Լացկան եմ. ամեն չնչին բանից վիրավորվում, լացում եմ. առանց պատճառի էլ եմ լացում…»: * Համը հանում եմ արդեն. էսքան ապրելն ո՞ւմ է պետք։ Հոգնել, հոգնեցրել եմ, ամեն ինչ իր ժամանակն ունի, չէ՞: Մահն էլ պիտի ժամանակին գա, չի գալիս: * Պետք է միշտ լսել հոգու կանչը՝ ինչը թելադրում, ուզում է… * Բաներ կան, որ չեմ կարողանում ինձ ներել. բաներ, որոնք պիտի չարվեին, կամ որոնք պիտի արվեին… * Մարդն ուզի-չուզի, կյանքում սխալներ է անում: Հետո շուռ է գալիս, ասում՝ ինչի՞ արեցի այդ բանը, տառապում, տանջվում է: Չես կարողանում մոռանալ քո արած սխալը, ուտում ես քեզ…բայց ինչո՞ւ: Ամենավատ մարդն իր վատ արարքը չի կարող մոռանալ, չտառապել: Չի կարող: * Մեղքը սրա-նրա վրա բարդելով ջվալը չի կարվում: Ազգովի կդառնանք մեղադրող, պահանջող, վատաբանող, ճառ ասող…Ճա՛ռ ասող… Մեր զանգն ո՞վ է կախելու… Հայ բեմի և կինոյի վարպետը մահացել է 2013թ-ին՝ 83 տարեկանում: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
299Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
466Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
95625.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
89224.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
51724.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
46524.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
48423.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
64421.02.2026, 00:42





