«Հաց բերողին երկրորդ անգամ կալանավորել են Սերժ Սարգսյանի հրահանգով». Անդրիաս Ղուկասյան

«Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի՝ Հաց Բերողի (Արթուր Սարգսյանի) մահվան մասին գրառմանը. «Դա նպատակ ուներ արդարացնելու իրեն, պատասխանատվությունն իր վրայից հանելու, թեպետ այս հարցում նրա անձնական պատասխանատվությունը բավականին բարձր է, որովհետև արդարադատության նախարարության կառավարման տիրույթում են գտնվում բոլոր ՔԿՀ-ները և դատական փորձագիտական գործառույթը նույնպես, այսինքն, բոլոր այն հատվածները, որոնք առնչվում են Արթուր Սարգսյանի հետ տեղի ունեցած դժբախտ իրադարձության հետ։ Այդ բոլոր մարմիններն այդ ժամանակ գտնվում էին հենց Արփինե Հովհաննիսյանի կառավարման ներքո»,- ասել է նա:
Ղուկասյանը եթերի ընթացքում նշել է, որ Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորել են Սերժ Սարգսյանի հրահանգով. «Այդ գործառույթի մեջ ներգրաված են եղել բոլոր այն մարդիկ, որոնք ի պաշտոնե դրա հետ առնչվում էին՝ և՛ Արփինե Հովհաննիսյանը, և՛ Արթուր Դավթյանը, և՛ ԱԱԾ համապատասխան քննչական կոմիտեի համապատասխան ղեկավարը։ Այսինքն՝ բոլորն այդ հրահանգը պիտի կատարեին, և նրանք միասին են գտել այդ հնարքը՝ նորից իրականացնել փորձաքննություն, և այդ երկրորդ փորձաքննությունն առանց Արփինե Հովհաննիսյանի միջամտության պարզապես չէր կարող տեղի ունենալ»,- ընդգծել է Անդրիաս Ղոկասյանը;
Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Ի՞նչն եք տոնում, սեփական ժողովրդի դեմ ձեր հաղթանա՞կը». Ոսկան Սարգսյան
3602:06
«Երբ քաղաքական դաշտը դատարկվում է, իշխանությունը ստանում է ավելի շատ մանդատներ, իսկ պետությունը՝ ավելի քիչ ժողովրդավարություն». Դավիթ Անանյան
6001:06
«ԵԱՏՄ-ԵՄ հարցը կա՛մ-կա՛մ-ով է դրված, և՛-և՛-ի մասին խոսողները բլեֆ են անում». Անդրանիկ Թևանյան
5800:48
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Մոսկվա
120Երեկ, 23:49
Իսրայելը վերսկսել է պաղեստինցի կալանավորների ցուցակները ԿԽՄԿ-ին փոխանցելու գործընթացը
218Երեկ, 19:43
Պուտինը կպահանջի Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը կրճատել մինչև 1997 թվականի մակարդակը․ #TheTelegraph
246Երեկ, 18:07
«Ընտրությունները դարձել են անիմաստ երևույթ»․ Ստեփան Դանիելյան
107Երեկ, 17:36
«Նրանց հիշատակի առջև խոնարհվելը պարտք է, երազած պետականությունը պահպանելը՝ պատասխանատվություն»․ ԴՕԿ
101Երեկ, 17:24