Վահե Գուլանյանը՝ իր հրաժարականի, Վլադիմիր Գասպարյանի զոքանչի ընկերության վերաբերյալ քրգործի մասին
![]() 415 Ուրբաթ, 01 նոյեմբերի, 2019 թ., 22:30 «Սևան» Ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Այսօր 168.TV-ի եթերում նա ասել է, որ այսօր արդեն լրացել է իր դիմումի մակագրման վերջնաժամկետը, սակայն այն դեռ մակագրված չէ։ «Ե՛վ տնօրեն աշխատած տարիներին, և՛ տնօրենի պաշտոնակատար եղած ժամանակ ևս դիմումներ եմ գրել, սակայն, եթե հիմա չմակագրեն, միևնույն է, դարձյալ գրելու եմ: Մնալով ես շատ բան կկորցնեմ. ինչ-որ մի պահի ես պետք է թողնեմ պետական ապարատը»,- նշել է Գուլանյանը։ Անդրադառնալով նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի զոքանչին պատկանող ընկերության վերաբերյալ վերջերս հարուցված քրգործին՝ Գուլանյանը նշել է, որ ինքն այդ ընկերության հետ ժամանակին աշխատել է, իսկ հարուցված քրգործի շրջանակում էլ մեկ անգամ վկայի կարգավիճակով հրավիրվել է հարցաքննության։ «Քիչ չեն եղել դեպքերը, երբ փորձել են հաշվեհարդար տեսնել ինձ հետ: Բանը հասել է նաև կրակոցների և նրան, որ փորձել են ինձ արանքից հանել։ Ես միակ տնօրենն եմ եղել, որը ապօրինի շինություն է ապամոնտաժել, և կան դեռ ապամոնտաժման ենթակա շինություններ ևս»,- ընգծել է նա: Հարցին՝ արդյոք ապամոնտաժվելո՞ւ է, օրինակ, նախկին ոստիկանապետի շքեղ ափամերձ շինությունը, Գուլանյանը պատասխանել է. «Ո՛չ. կար վարչապետի ցուցակ, հանձնարարական»։ Հարցին՝ չկա՞ր այդ ցուցակում Գասպարյանի շինությունը, Գուլանյանը պատասխանել է. «Միգուցե, չեմ բացառում, վարչապետի ներկայացրած ցուցակում կային բոլոր խախտումների և իրավազանցումների մասին, այդ ցուցակում հայտնի շատ դեմքերի անուններ էլ կային, բոլորն էլ ունեին ինչ-որ բան քանդելու, բայց հիմա ես չեմ ցանկանում դրանից խոսել, բոլորն էլ լինելու են դատարանի որոշումից հետո»: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

«Փաշինյանն ավելի շատ փնտրում է ոչ թե իշխանության մնալու, այլ հեռանալու ուղիներ»․ Հակոբ Բադալյան
12317:48
«Կեղտոտ պատվերներ կատարած Փաշինյանը չի պատկերացնում, որ լրագրողը կարող է վաստակել պրոֆեսիոնալ գործունեությամբ»․ Րաֆֆի Ասլանյան
15917:18
«Իրանցի բանակցողները մեզ «աղաչում են» գործարք կնքել»․ Թրամփ
21517:12
«Անընդունելի է ՀՀ կառավարության անտարբերությունը Բաքվի բանտերում տառապողների նկատմամբ»․ Ռոբերտ Ամստերդամ
11117:00
«Շահրամանյանը հայտարարել է, որ Փաշինյանը տեղյակ է եղել», «Ստում է, ես ներկա եմ եղել»․ վեճ՝ Լիլիթ Գալստյանի և Ռուբեն Ռուբինյանի միջև (տեսանյութ)
11716:54
«Դիլիջանում ձախողել են 1 միլիարդ դրամանոց ծրագիրը»․ Ոսկան Սարգսյան
9416:42
Պուտինը սահմանափակել է կանխիկ ռուբլու և ոսկու դուրսբերումը ԵԱՏՄ երկրներ
19216:15
«ՆԱՏՕ-ի երկրները բացարձակապես ոչինչ չեն արել Իրանի դեմ գործողությանը օգնելու համար». Թրամփ
19816:07
