Նավթի համաշխարհային գները կարգավորվում են՝ կտրուկ անկումից հետո

Շաբաթվա ընթացքում նավթամթերքի համաշխարհային գները կտրուկ նվազեցին 4%-ով՝ կապված ԱՄՆ-ի և Չինաստանի միջև միջանկյալ առևտրային համաձայնագրի ստորագրման հետաձգման մեծ ռիսկի հետ:
Ըստ վերլուծաբանների՝ երկու երկրների նախագահները դժվար թե հասցնեն ստորագրել այս համաձայնագիրը նոյեմբերին: Բացի այդ, անորոշ է դեռևս ներկայում գործող սահմանափակումների ճակատագիրը, որոնք արդեն գործում են Չինաստանի նկատմամբ: Լիարժեք գործարքի հավանականությունը և առճակատման ավարտը մոտ է զրոյական կետին:
Մակրոտնտեսական ցուցանիշները դեռևս մատնանշում են Չինաստանի տնտեսության թուլությունը, որը հանդիսանում է հումքի հիմնական սպառողը: PMI ինդեքսը, որը ցույց Է տալիս արտադրական միջավայրում գործարար ակտիվության փոփոխությունը, վերամշակող արդյունաբերության ոլորտում գրանցել է ամենացածր մակարդակը մարտ ամսվանից՝ նվազելով 49.3 կետով: Այսպիսով, կան բավականին հստակ ազդանշաններ նավթի պահանջարկի հետագա անկման մասին, մինչդեռ առաջարկը կայուն աճում է: Ըստ ԱՄՆ-ի էներգետիկ տեղեկատվության վարչության տվյալների՝ հաշվետու շաբաթվա ընթացքում նավթի հումքի պաշարներն աճել են 4,7 միլիոն բարելով՝ հասնելով մինչև 438,85 միլիոն բարելի:
Նոյեմբերի 2-ի դրությամբ, Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները նվազել են 1 ցենտով (0.01%) և կազմել մեկ բարելի դիմաց 72,88 դոլար: Ուրբաթ առավոտյան Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 0,04 դոլարով (0,06%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 63,65 դոլարի:
Վերջին նստաշրջանի արդյունքների համաձայն՝ Brent–ի գինը նվազել է 2,15 դոլարով (2,87%) և բորսաները փակվել են մեկ բարելի դիմաց 72,89 դոլարով:

«Որոշել են շուստրիությամբ մարդկանց դրդել՝ վարկերի տակ մտնել»․ Արթուր Դանիելյան
2810:12
«Գազի գնի հնարավոր թանկացման սցենար քննարկվե՞լ է». հարց՝ Մարտին Գալստյանին (տեսանյութ)
160Երեկ, 16:06
«Ցեմենտի գինը թանկացել է»․ Վահե Սարգսյան
24714.09.2026, 17:06
«Ոչ մի իրական ստուգում չի կատարվում, այլապես լիցքավորման կայանների մեծ մասը փակված կլիներ»․ Նաիրի Հոխիկյան
36513.09.2026, 15:30
«Իշխանության թողտվությամբ Դիլիջանի ու Իջևանի անտառներն անխնա հատում են»․ Ոսկան Սարգսյան
57511.09.2026, 15:12
«Մենք պատկերացնում ենք մեր անելիքը՝ բոլոր սցենարներում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
55611.09.2026, 12:30
«2021-23թթ. ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել»․ Տիգրան Աբրահամյան
51811.09.2026, 10:36
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
115610.09.2026, 11:54