«Եթե սատանայապաշտ լինեի, ինձ մեղադրող պատգամավորների կողքին կլինեի». Արայիկ Հարությունյան
![]() 386 Երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2019 թ., 21:30 ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կարծում է, որ տարբեր իրադարձություններ, արվեստի գործեր «սատանիզմի» և/կամ ԼԳԲՏ համայնքի հետ կապելը ուղղորդվում է մի շարք շրջանակների կողմից. «Հասկանալի է, թե որտեղից են այդ քամիները փչում, այն մեդիակենտրոններից, որոնք վերահսկվում են Քոչարյանի կողմնակիցների, տարբեր քաղաքական ուժերի, «մերժվածների» կողմից, իհարկե, կան հասարակական-քաղաքական խմբեր, որոնք ունեն նորմալ մտահոգություններ»,- «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել է նախարարը։ Անդրադառնալով նոյեմբերի 2-ին Հանրապետության հրապարակի մետրոյին հարակից տարածքում բեմադրված «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը՝ նախարարը նշել է. «Նման երևույթ հաճախ ենք տեսնում և այդ անվան տակ՝ ԼԳԲՏ, սատանիզմի անվան տակ որակում են իրադարձություններ, որոնք երբեմն ընկալելի ու հասկանալի չեն, գուցե կատարման տեսակետից վատն են, և շատ հստակ որոշակի մեդիակենտրոններ ու քաղաքական կենտրոններ դա թիրախավորում են, դարձնում են օրակարգ, մինչդեռ կարծում եմ, որ եթե այդտեղ որակի խնդիր կա, դա մասնագետների քննարկման հարց է։ Դժվար թե կարելի է խոսել արժեքների փոփոխությունների մասին, որովհետև մենք հսկայական քանակությամբ դրամաշնորհներ ենք տրամադրում շատ տարբեր հարցերով՝ Արցախի, ազգային տարբեր հարցով, կրթական, մեր ազգային համակարգի»։ Հարցին, թե «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առողջ շրջանակի՞ց է, որ «սատանայապաշտ» է հռչակել Հարությունյանին, նախարարը պատասխանել է. «Երբ Գևորգ Պետրոսյանի անունն է տրվում, բոլորն արդեն իրենց ընկալումներում ունեն, թե ինչպիսի պատգամավորի հետ գործ ունեն: Եթե ես սատանայապաշտ լինեի, միանշանակ, իրենց կողմից կլինեի, քանի որ անցած տասնամյակների ընթացքում նրանք մի քանի անգամ սատանայի հետ գործարքների են գնացել»։ Անդրադառնալով ՀՅԴ-ի երիտասարդական կառույցին, որը մինչև հինգշաբթի վերջնաժամկետ է տվել նախարարին հրաժարական ներկայացնելու համար՝ Հարությունյանը նշել է. «Ով ով խոսի կրթությունից և այս ոլորտից, «Դաշնակցությունը» և դաշնակներն իրավունք չունեն դրան անդրադառնալու: Ես նկատի ունեմ տեղի դաշնակցական կառույցին, որովհետև արտասահմանում դաշնակցականների հետ շատ արդյունավետ համագործակցում ենք: Ով ով խոսի, իրենք իրավունք չունեն ընդհանրապես կրթական համակարգից խոսելու: Եթե նախկինում որդեգրել էի, որ Լևոն Մկրտչյանի և նրա գործընկերների բերած ավերածությունները կրթության ոլորտում չէի հանրայնացնելու, այս հայտարարությունից հետո ցույց եմ տալու, թե նրանք ինչ ավերածություններ են բերել կրթությանը: Եվ ես եմ նրանց ժամկետներ դնելու շատ շուտով»։ Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

«Բաքվում անցկացվել է «Արևմտյան Ադրբեջանի» համայնք կոչեցյալի ընդհանուր ժողովը»․ Վարդան Ոսկանյան
12000:06
Նեթանյահուն պատրաստվում է Թրամփի հետ քննարկել Իրանի վրա նոր հարձակումների հարցը
148Երեկ, 23:52
«Բանկային համակարգի հետ չհարաբերվելու այլընտրանք չթողնելը մարդու իրավունքների խախտում է»․ Հակոբ Բադալյան
114Երեկ, 23:24
«Հայաստանը նպատակասլաց կերպով տարվում է դեպի քաոս և անիշխանություն»․ Արմեն Այվազյան
136Երեկ, 23:12
«Այս կեղծիքով փլուզվում է Հայաստանի Ազգային անվտանգության համակարգը»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
166Երեկ, 22:18
«Գոռում եք՝ Հայաստանն ինքնիշխան է․ Անգլիան ի՞նչ գործ ունի մեր ընտրությունների հետ»․ Ոսկան Սարգսյան
209Երեկ, 21:24
«Ադրբեջանական բենզինը՝ որպես ազգային ստորացում»․ Վահե Հովհաննիսյան
140Երեկ, 21:00
«Աշխարհատնտեսական բաղադրիչները չեն կարող լինել «խաղաղության» երաշխիք»․ Արման Աբովյան
134Երեկ, 20:18
