Աբրահամ Խաշմանյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ. պաշտոնական

Երեկ տեղեկատվություն տարածվեց, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ է նշանակվել ռուսաստանահայ Ալեքսանդր Գրիգորյանը: Մամուլում տեղեկություններ էին տարածվում, որ այս նշանակումն Արթուր Վանեցյանը կատարել է՝ դեմ գնալով ֆուտբոլային աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչների կարծիքին:
Քիչ առաջ, սակայն, ՀՖՖ պաշտոնական կայքը հաղորդագրություն տարածեց, որում մասնավորապես ասվում է, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թ. նոյեմբերի 30-ը:
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հաջողություն է մաղթել Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում.
«Նախապատվություն եմ տվել հայաստանցի ամենափորձառու մարզիչներից մեկին: Հաջողություն եմ մաղթում նրան: 2019 թ. ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը տարել է մի քանի տպավորիչ հաղթանակ: Հուսով եմ, որ նոր մարզչի գլխավորությամբ մեր թիմը կրկին կուրախացնի երկրպագուներին»:
Աբրահամ Միքայելի Խաշմանյանը ծնվել է 1967 թվականի նոյեմբերի 11-ին՝ Երևանում։
Որպես ֆուտբոլիստ խաղացել է հետևյալ ակումբներում․
Արարատ Երևան (1984-1990)
Կոտայք (1991-1992)
Շիրակ (1992-1993)
ՀՄԸՄ (1994)
Հոմենեթմեն Բեյրութ (1994-1996)
Երևան (1997-1998)
Էրեբունի (1999)
Միկա (2000-2001)
Մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է հետևյալ թիմերը․
Կիլիկիա (2008-2010)
Գանձասար (2010-2012)
Արարատ (2012-2014, 2018-2019)
Հայաստանի Մ-19 հավաքական (2013)
Հայաստանի Մ-21 հավաքական (2013-2014)
Ալաշկերտ (2014-2017, 2017-2018, 2019)
Նվաճումները որպես մարզիչ.
Հայաստանի կրկնակի չեմպիոն (2015-2016, 2016-2017)
Հայաստանի գավաթակիր (2018/2019)
Հայաստանի սուպերգավաթակիր (2016)

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
132Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
170Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
23301.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
23001.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
33131.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
40930.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
198627.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
65127.10.2026, 19:30