«Երկրի իրական ու խորքային խնդիրները թողած՝ զբաղված ենք կեղծ ու արհեստական օրակարգեր ստեղծելով». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեր երկրի իրական ու խորքային խնդիրները թողած՝ զբաղված ենք կեղծ ու արհեստական օրակարգեր ստեղծելով ու դրանց շուրջ աղմուկ բարձրացնելով:
Մեր երկիրը կանգնած է ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերների առաջ:
Ժողովու՛րդ, Հայաստանն անվտանգության խնդիր ունի, կանգնած է պատերազմի ու խաղաղության երկընտրանքի առաջ:
Մեր երկրի ու ժողովրդի գլխին կանգնած է ցանկացած պահի պատերազմը վերսկսվելու վտանգը, իսկ մենք ընկած ենք իներցիոն արխայնության գիրկը, թե եթե հաղթել ենք մի անգամ, հաղթելու ենք մշտապես…
Մենք ժողովրդագրության ճգնաժամի մեջ ենք ու դեռևս չենք գտել արտագաղթի ճանապարհը փակելու բանաձևը:
Մենք գնալով կորցնում ենք գյուղը, և մեր երկիրը վերածում քաղաք-պետության՝ այդ ամենի բոլոր հետևանքներով հանդերձ…
Ավելի՛ն, հինգ տարի անց ոչ թե քննարկելու ենք, թե ով օրը քանի անգամ է ուղիղ եթերով ժողովրդին սեր խոստովանել և խոստացել հուր հավիտյան նրա ծառան լինել, այլ փորձելու ենք հասկանալ, թե հանուն ո՞ր Հայաստանի համար էր այս ամենը:
Ինքներս մեզ հաշվիվ ենք տալու, թե արդյո՞ք մեզանից կախված ամեն ինչ արեցինք՝ Արցախում հարատև ու արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար, լուծեցի՞նք, արդյոք, հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու խնդիրը, Հայաստանը դարձրեցի՞նք իսկապես իրավական, ժողովրդավարական, ինքնիշխան և սոցիալական պետություն, կանգնեցրեցի՞նք արտագաղթը, երկիրը հանեցի՞նք տնտեսական ծանր կացությունից, թե՞ հինգ տարի անց նորից կխոսենք նույն խնդիրների գոյության մասին, ասել է, թե՝ հինգ տարի անց նորից կդոփենք տեղում…
Ժողովու՛րդ, ոչ մի տեղ չտանող ճանապարհն ամենավտանգավորն է:
Մտածե՛նք մեր երկրի իրական խնդիրները լուծելու մասին…»,-գրել է փաստաբանը:

Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա - Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը
5219:42
«Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ խնդիր ունենք շենքերի ներսում»․ Արամազդ Ղալամքարյան (տեսանյութ)
4819:18
«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ սեպտեմբերի 12-ին փակ փողոցներ կլինեն
5818:24
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը
5618:00
«Ինձ չեն հետաքրքրում ամուսնուս փողերը. դրանից ավելի կարևոր բաներ կան». Լիլյա (տեսանյութ)
12717:37
«Միայն մի բան են մտածում, թե ոնց քաղաքացիներից գանձվող հարկերն ու տուրքերը բարձրացնեն»․ Ոսկան Սարգսյան
6916:24
«Փարիզում արտիշոկ ենք փորձում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7916:12
Մեծ Բրիտանիայում երկու օրում ավելի քան 1900 չվերթ է չեղարկվել
17616:01