«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է հատուցում նախատեսել նաև երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողներին

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում նոյեմբերի 11-ին քննարկվեց, սակայն չքվեարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի ներկայացրած օրինագիծը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում և առողջությանը պատճառված վնասի դեպքում հատուցում նախատեսել նաև երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում:
Նախագծի հեղինակ Մանե Թանդիլյանն ասաց. «Մեր առաջարկը չի վտանգելու հիմնադրամի կայունությունն ու շարունակականությունը»:
Ըստ հիմնավորման՝ ներկայումս հիմնադրամի կողմից հավաքագրվող միջոցները գերազանցում են արդեն իսկ կատարված հատկացումների չափը, հիմնադրամը մշտապես գործող կառույց է և արդեն իսկ կուտակել է մեծածավալ պարտականություններ՝ առաջիկա քսան տարվա համար: Այժմ հիմնադրամի կողմից հավաքագրված միջոցները մոտ 17 մլրդ դրամ են, իսկ 2,5 տարվա ընթացքում հատուցումներն ընդամենը 1,2 մլրդ դրամ են կազմել: Հետևաբար, նախագծով առաջարկվող փոփոխությունը չի վտանգի հիմնադրամի ֆինանսական կայունությունը: Ավելին, քննարկվող օրենքի հոդվածերից մեկով ևս նախատեսում է շահառուների այլ շրջանակի և հատուցումների ավելացում՝ կախված ֆինանսական գործունեության արդյունքներից:
Հարցի քվեարկությունը հանձնաժողովը թողեց հաջորդ նիստին՝ հնարավորություն տալով կառավարությանն ավելի մանրամասն ծանոթանալ թվային տվյալներին:

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
5307:30
«Նույնիսկ ԿԸՀ նկարած թվերով ընտրողների 50,02%-ը գերադասեց ձայն չտալ ՔՊ-ին». Տիգրան Քոչարյան
6804:06
«Մոլագարը մերժվում է բոլոր կողմերից. դա է իր հիստերիայի հիմնական պատճառը». Ստեփան Դանիելյան
8701:12
«Մեկ տարի է՝ Մայր Աթոռում չեմ եղել». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
80Երեկ, 23:24
Խոշորագույն հարված Մոսկվայի վրա. շարքից դուրս է եկել նավթավերամշակման գործարանը (տեսանյութ)
171Երեկ, 22:53
Խամենեին լիազորել է փոխըմբռնման հուշագրի ստորագրումը
169Երեկ, 22:26
«Էս փաստը մեր «լեգիտիմներին» պիտի որ ահագին անհանգստացնի». Արթուր Դանիելյան
101Երեկ, 22:12
«Միջնակարգ դպրոցը չավարտող տղաների մասնաբաժինը 58.3%-ից դարձել է 63.7%». Արմեն Մուրադյան
90Երեկ, 21:54