«Ռուսների փորացավը անկախ Հայաստանն է. Նժդեհը պատրվակ է». Լևոն Շիրինյան
![]() 412 Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2019 թ., 00:15 Նոյեմբերի 19-ին ռուս լրագրողներից մեկը ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ վարչապետին առաջարկել էր ստեղծել պատմաբանների խումբ և միասին գնահատական տալ Գարեգին Նժդեհին, որը, ըստ լրագրողի, կապ է ունեցել ֆաշիստների հետ։ Այս առնչությամբ Factor TV-ի եթերում քաղաքագետ Լևոն Շիրինյանն ասել է. «Ռուսական կողմի անտակտությունն է։ Սա պետք է գնահատվի։ Ինքը ո՞վ է, որ առաջարկում է հանձնաժողով՝ գնահատել մեր հերոսներին կամ ոչ հերոսներին։ Ես էլ առաջարկում եմ հանձնաժողով ստեղծել 39 թվականին «Ռիբենտրոպ-Մոլոտով» պակտը քննել, որը թույլ տվեց Արևելյան Եվրոպան ֆաշիստական Գերմանիայի և Բոլշևիկյան Ռուսաստանի միջև բաժանելու։ Դա կրկնում էր ռուս-թուրքական համաձայնությունը՝ Հայաստանը բաժանելու վերաբերյալ։ Հաճելիորեն զարմացա, որ մեր վարչապետը տգիտության վրա կազմակերպված խաղը տեղափոխեց համաշխարհային քաղաքականության այն ոճրային գործարքը, որ Ստալինի և Հիտլերի մեջ է եղել։ Պաշտպանվեց մեր պետության և ժողովրդի շահերը։ Իսկ Նժդեհը ո՞ւմ հետ է համագործակցել, հիմա ես սատանայի հետ էլ կարող եմ համագործակցել հանուն Հայաստանի Հանրապետության, և դա ոչ մեկի գործը չի։ Ասեմ բոլոր տգետներին, հանրապետականախառը գիտնականներին ու մտավորականներին, որ ոռնում են ռուսի ասածի վրա՝ հայկական լեգեոնները գերմանա-ռուսական պատերազմի ընթացքում ռուսական ճակատում սովետական բանակի դեմ չեն կռվել»: Եթերի ընթացքում քաղաքագետը նշել է, որ Նժդեհը առնչություն չունի, ռուսներին այլ բան է անհանգստացնում. «Նրանց անհանգստացնում է Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի ջախջախումը, որ չկարողացավ ռուսների հանձնարարությամբ խնդիրը կատարել, «Սասնա ծռերի» ընդվզում-ապստամբությունը պետականության համար, Սարի թաղի իրադարձությունները և հատկապես՝ վերջին ապստամբությունը՝ հայտը ներկայացված անկախ պետականության։ Նժդեհով չլինի, պիտի կպնեն Շարմազանովին։ Նժդեհը պատրվակ է․ Հայաստանի նկատմամբ ռուսական ճնշման քաղաքականություն կա՝ փափուկ ուժի գործադրումով։ Ի՞նչ են անում՝ Նժդեհը՝ մեկ, երկաթուղին՝ գիտեք օրերս դեպքեր են եղել աշխատակիցների հետ կապված։ Իրենք թող իրենց Վլասովի մասին մտածեն, որ ռուսական բանակները դրեց Հիտլերի տրամադրության տակ և տասնյակ-հազարավոր ռուսներ սովետական բանակին հանձնվեցին և համագործակցում էին գերմանացիների հետ։ Ռուսների փորացավը անկախ Հայաստանն է, Ռուսաստանը չի հանդուրժում հավասար գործընկերության քաղաքական կուրսը»,-ասել է Շիրինյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
|

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
