Ինչո՞ւ է ակտիվացել Սերժ Սարգսյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին շրջանում ակտիվացել է, նույնիսկ իր հնարավոր կալանավորման մասին խոսեց: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ում շատ են քննարկում Ս. Սարգսյանի չիրականացրած խոստումները:
Բացատրություն չունեն, թե, օրինակ, ինչու նա հայտարարեց, որ ՀՀԿ ղեկը կտա Վիգեն Սարգսյանին, բայց այդպես էլ դա չարեց: Թիմում հիասթափված են նաև, որ Ս. Սարգսյանը խոստացել էր, թե ինքն է լինելու ՀՀ վարչապետը, բայց այդ խոստումն էլ չիրականացրեց: Հիմա էլ տեղեկություններ են տարածվում, թե նա ժամանակին ուղիղ կապ է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչո՞ւ հանկարծ Սերժ Սարգսյանի գրասենյակը որոշեց հատուկ հայտարարություն անել, որ Ս. Սարգսյանը երբևէ չի հանդիպել Ն. Փաշինյանի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասել է. «Ուղղակի ունեն ուշադրության պակաս՝ հերթական անգամ փորձելով իրենց անունը կապել Նիկոլ Փաշինյանի անվան հետ: Իրենք ամեն անգամ սրտաճմլիկ կհայտարարեն դատվելու, ձերբակալվելու մասին… Իրենք միանշանակ մերժված են: Դեռ մեծ-մեծ էլ խոսում են ու ասում են, թե միակ ընդդիմությունը այսօրվա իշխանություններին մենք կարող ենք լինել, այստեղ են ասել՝ իյա, իրո՞ք»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արևին փռում. «Հրապարակ»
309:12
Պապիկյանի նախկին խորհրդականին բանտից տուն են ուղարկել․ նա կալանքը կրում է տանը. «Ժողովուրդ»
1609:06
Որոշել են զուսպ լինել. «Հրապարակ»
2009:00
Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին». «Հրապարակ»
2608:54
«Դիլիջանում 1 միլիարդ դրամանոց ծրագիրը երկարաձգել են, սակայն սարքածն արդեն քանդվել է». Ոսկան Սարգսյան
9803:06
«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը». Արտակ Զաքարյան
9302:12
«Տարբեր քաղաքական կերպարներից մի քանի հնարք թռցնելով՝ Նիկոլը փորձել է իր համար ստեղծել «բարի, ազնիվ ու սրտացավ» գործչի կերպար». Արմեն Հովասափյան
10201:00
Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ և փակել օդային տարածքը Էմիրությունների հետ
178Երեկ, 23:30