Ադրբեջանի նախագահն անհնար է համարել ԵՄ-ը անդամակցելը
![]() 1061 Երեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2019 թ., 20:10 Ադրբեջանը ձեռնարկեց բոլոր այն քայլերը, որոնք անհրաժեշտ են ԵՄ-ն անդամակցելու համար, հետագա գործողությունները կլինեն անարդյունք, հայտարարել է Ալիևը, փոխանցում է «Интерфакс» գործակալությունը: Նա նշել է, որ Ադրբեջանը ԵԱՀԿ, Եվրոպայի խորհրդի և եվրոպական այլ կառույցների անդամ է: Բայց հնարավոր չէ խոսել եվրոպական ինտեգրման մասին՝ որպես ԵՄ անդամակցություն: Ավելին, իրավիճակը նման է բալկանյան երկրներին, որտեղ եվրոպական ինտեգրումը ժամանակավորապես դադարեցվել է: «Սա հանգեցրեց այս երկրներում ներքին բախումների, ցույցերի, հասարակությունը մասնատված է»,- խոսել է Ալիևը Մակեդոնիայի իրավիճակի մասին: Նա մեջբերել է Թուրքիայի օրինակը: «Թուրքիան ԵՄ-ի հետ ե՞րբ է ստորագրել ասոցացման համաձայնագիրը: Իսկ կա՞ արդյոք արդյունք: Չկա՛: Սա մեծ անարդարություն է: 2000թ-ից սկսած նախկին սոցիալիստական բլոկի մի շարք երկրներ անդամակցել են ԵՄ-ը, իսկ նրանք ավելի ուժեղ են, զարգացած, քան Թուրքիա՞ն: Ինչո՞ւ են նրանք անդամակցել ԵՄ-ը, իսկ Թուրքիան՝ ո՛չ: Հարցը հռետորական է: Սա միայն այն պատճառով է, որ Թուրքիան մահմեդական երկիր է: Այս դեպքում Ադրբեջանին կանդամակցե՞ն այնտեղ, իհարկե՝ ո՛չ»,- նշել է Ալիևը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
