«Չլսված խայտառակություն. ղեկավարը քննելու է իր դիսերտանտի գիտական աշխատանքները». ՀՊՏՀ ուսանողներն ահազանգում են

ՀՊՏՀ մի խումբ ուսանողներ մամլո հաղորդագրություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Ակնհայտ է, որ Դիանա Գալոյանի բազմաթիվ բառացի «copy paste»-ները կամ դոկտորական ատենախոսության արտագրված առաջարկությունները կոծկելու հույս ունեցողներին միայն հրաշքը կփրկի:
Հիմա հրաշքի փորձի մասին.
ԿԳՄՍ նախարարի հրամանով Դ. Գալոյանի դոկտորական ատենախոսությունը ուսումնասիրող հանձնաժողովի անդամ է նշանակվել Դ. Գալոյանի թեկնածուական ատենախոսության ղեկավար Աշոտ Մարկոսյանը: Պարզ է, որ միայն այսպիսի անդամները կարող են գոնե փորձել հրաշք գործել:
Իրո՞ք: Ա՞յս աստիճանի բացահայտ, պարոնա՛յք նախարար և փոխնախարար Թամրազյան: Մարդը քննելու է իր սեփական աշխատանքի արդյունքը: Մտածում եք՝ այս «հանճարեղ» կազմով հանձնաժողովը իր եզրակացությամբ փակելո՞ւ է անհերքելի արտագրությունների թեման:
Ահա՛ թե ինչ է նշանակում ապօրինի գործընթաց: Մարդիկ սեփական հայեցողությամբ անում են այն, ինչ ուզում են, և չկա որևէ իրավական սահմանափակում իրենց գործողություններում:
Քանի որ միայն չոր փաստեր ենք ներկայացնում, չենք ցանկանում նույնիսկ մեկնաբանել Ա. Մարկոսյանի և Դ. Գալոյանի մոր՝ Զոյա Թադևոսյանի երկարամյա բարեկամության մասին տեղեկությունները:
Հ.Գ. Հիշեցնենք, որ մեր առաջին ահազանգից հետո իր «ինքնաբացարկի» մասին էր հայտնել հանձնաժողովի ևս մեկ անդամ Լիլիթ Սարգսյանը, ով կրկին շահերի բախում ուներ՝ որպես համահեղինակ, և, ինչպես ինքն էր նշել, իրեն ներառել էին առանց համաձայնությունը հարցնելու:
Այսքանով հանդերձ, տիկին Սարգսյանի դեպքն ամենամեղմն է: Հանձնաժողովի մնացած անդամների և նախագահի մասին՝ շուտով»:

Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի ՔՊ-ական տնօրենը պատից հանել է հերոսների փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը
35524.09.2026, 20:42
«Սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության արդյունքները խոսուն են»․ Քրիստինա Վարդանյան
45023.09.2026, 16:12
«ՀՀ-ում դպրոցը եղել է իշխանության ներկայացուցիչների պարապ մնացած հարսների ու դուստրերի աշխատանքի տեղավորման վայր»․ Նիկոլ Փաշինյան
75819.09.2026, 21:54
«Հանրակրթական 14 դպրոցի շենք նորոգման կարիք ունի»․ Ոսկան Սարգսյան
80618.09.2026, 16:30
«Ափսոս նոր սերունդը, որ ձեր նմանների կերպարն է ամեն օր տեսնում». Աննա Կոստանյան
80918.09.2026, 14:36
«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան
87117.09.2026, 02:06
«Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ»․ Լիլիթ Գալստյան
74916.09.2026, 15:48
«Հարգելի՛ աշակերտներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք». Սևակ Խաչատրյան (տեսանյութ)
70716.09.2026, 13:42