«Մենք ոչ թե զավթել, այլ ազատագրել ենք ՊՊԾ գունդը». Արեգ Կյուրեղյան

Դեկտեմբերի 25-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Սասնա ծռերի» գործով հերթական նիստը: Դատավոր Մեսրոպ Մակյանը հնարավորություն տվեց Արեգ Կյուրեղյանին՝ հանդես գալ ելույթով: Նա հայտարարեց. «Մեղադրանքը, ապացույցներն ամբողջովին կեղծված են: Այն ամենակարևոր փաստը, որ մենք ՊՊԾ գունդը զավթել ենք, սուտ է, ՊՊԾ-ն ազատագրվել է: Այն մեղադրանքը, որ զավթված է եղել իշխանությանը պայմաններ թելադրելու համար, կրկին սուտ է: Պահանջներ եղել են ոչ միայն իշխանությանը, այլև իշխանությունը զավթած ռեժիմին»:
Ըստ նրա՝ իրենց գործողությունները միտված են եղել սահմանադրական կարգը և արդարությունը վերականգնելուն: Եղել է ապստամբություն, այնինչ այդ մասին բառ անգամ չկա մեղադրականում:
Ա.Կյուրեղյանը նշեց, որ ՊՊԾ գունդն իշխանությանը ծառայելու դիմաց ստացել էր իրավունք և Երևանում զբաղվում էր, իրականացնում ու ապահովում էր թմրանյութերի և անբարոյականության գործը: Նրանք էին գրանցում այդ գործով զբաղվողներին:
«ՊՊԾ գունդը եղել է չարիք ՀՀ-ի համար: Չի գործել ՀՀ շահերից»,- ասաց նա:
Ա. Կյուրեղյանն իշխանությունների կամակատարներ, կեղծ վճիռներ կայացնողներ համարեց նաև դատարաններին, այդ թվում՝ գործը վարող դատավոր Մ.Մակյանին: «ՀՀ-ում դատարան գոյություն չունի»,- նշեց նա: Այդ գնահատականից հետո դատավորը 2 անգամ նկատողություն հայտարարեց՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար:
Ա.Կյուրեղյանի պաշտպան Ռ.Եգորյանը դատարանին հորդորեց հանդուժողական լինել իր պաշտպանյալի հայտարարությունների հանդեպ: Դրան ի պատասխան՝ դատավորը հարցադրեց. «Եթե Ձեր պաշտպանյալը հայտարարում է, որ դատարան չկա, այդ դեպքում ինչու համաձայնել դատարանի այն որոշման հետ, որով ազատ էր արձակվել կալանքից»:
Ի վերջո, դատարանը Ա.Կյուրեղյանին դատարանից 20 ժամով հեռացնելու որոշում կայացրեց:

«Մանկապղծության նոր դեպք է արձանագրվել»․ «Հրապարակ»
4409:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
4008:24
«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Փաշինյանը և ՔՊ-ն ժողովրդին խաբում են չեղած խաղաղությամբ»․ Ոսկան Սարգսյան
9900:18
Քաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի՝ օձի հայտնվելուց հետո
106Երեկ, 23:12
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
110Երեկ, 20:48
#CBS-ը հրապարակել է Իրանի հարվածների հետևանքով ԱՄՆ բազաներում վնասների լուսանկարները (լուսանկար)
330Երեկ, 18:13
«ՀՀ ամենաաղքատ մարզում 15 հազար աշխատատեղի կորստի վտանգ կա». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
145Երեկ, 10:24
Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
393Երեկ, 09:49