«Ինչի՞ց ելնելով է վարչապետը թշնամիներին ման գալիս Հայաստանում». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ է Փաշինյանը հավատում ադրբեջանցիներին և ինչ նպատակով.
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել և մեղադրել ներքին թշնամիներին հայ-իրանական հաբարերությունները փչացնելու մեջ...
Հունվարի 3-ին ադրբեջանական որոշ ԶԼՄ-ներ հղում տալով ինչ-որ լրագրող Դիանա Հարությունյանի՝ տեղեկություններ տարածեցին, իբրև թե Հայաստանի վարչապետը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ռազմական ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիին ոչնչացնելու համար: Այդ տեղեկությունը տարածվում է նաև որոշ իրանական ԶԼՄ-ներում, սակայն ըստ լավատեղյակ մասնագետների, շատ արագ բացահայտվում է դրա կեղծ լինելը և որևէ ազդեցություն չի ունենում իրանական հասարակական կարծիքի վրա...
Հունվարի 4-ի երեկոյան այս թեմային այլ տեսանկյունից է անդրադառնում Հայաստանի վարչապետը և առանց որևէ ապացույցի ընդունում է ադրբեջանցիների տեսակետը, որ այդ կեղծ «լրագրող Դիանա Հարությունյանը» հայկական ծագում ունի և, ըստ Փաշինյանի, դրա հայտնվելու պատճառը խոսքի «կեղծ» ազտաությունն է, որը սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար...
Այսպիսի ամպագորգոռ հայտարարություն անելու համար, նախ պարոն Փաշինյանը պետք է ստույգ ապացույցներ ունենար, որ այդ լրագրող կոչեցյալի կեղծ էջը, որի վրա հղում են անում ալիևյան կայքերը իրոք ստեղծվել է Հայաստանում:
Հետաքրքիր է՝ ինչի՞ց ելնելով է Հայաստանի վարչապետը թշնամիներին ման գալիս Հայաստանում: Իսկ քանի որ գրառման վերջին մասում պարոն Փաշինյանը բացահայտում է, որ «լուրի հեղինակները և նրանց շարժառիթները պետք է պարզվեն» ապացուցում է, որ պարոն վարչապետը կրկին անգամ դիմել է կեղծիքի և դեմագոգիայի կամ իրականում անտեղյակ է իրականությունից, որին ես չեմ հավատում:
Այո՛, այլ կերպ չեմ կարող բնութագրել Հայաստանի վարչապետի հասարակությունը կրկին պառակտող գրառումը, երբ վերջինս այդ կեղծ լրագրող-հեղինակի հետևում փորձում է տեսնել հայկական հետքեր:
Ստացվում է, որ պարոն Փաշինյանը բացառում է ամենահավանական տարբերակը, որը բազմաթիվ անգամներ օգտագործել են ադրբեջանցիները մեր անունից ապատեղեկատվություն տարածելու համար. հենց ադրբեջանցիներն են բացում հայերի անուն-ազգանունով այդ կեղծ էջերը և ապատեղեկատվություն տարածում մեր անունից: Սա շատ վաղուց կիրառվող քարոզչական հնարք է:
Ավելին, ի գիտություն ՀՀ վարչապետի՝ հարյուրավոր կեղծ լուրեր պաշտոնական Բաքուն տարածում է մեր անունից՝ հղում տալով Բաքվի կողմից ստեղծված հայալեզու լրատվական կայքերին ևս:
Այս ամենից կարող եմ գալ այն եզրակացության, որ Փաշինյանը հակահայկական քարոզի համար շատ դեպքերում առանց ապացույցների կարող է արդարացնել ապշերոնյան «կիրթ» բռնապետին, բայց մեղադրել իրեն քննադատողներին, որոնցից շատերին նա թշնամանքով է վերաբերվում և այդ հանգամանքը փորձում է օգտագործել Հայաստանում խոսքի ազատությունը սահմանափակելու, ինչպես նաև իր իշխանությանը քննդատողների «բերանները» փակելու նպատակով...
Փաշինյանի այս գրառումը հիմնազուրկ է քանի դեռ ԱԱԾ-ն չի բացահայտել «Դիանա Հարությունյան» օգտատիրոջ «ծագումնաբանությունը» և չի ներկայացրել նրան հասարակությանը...
Ի դեպ, ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածված լուսանկարից պարզվում է, որ վերը նշված «հայ լրագրողը» իր գրառումն արել է միայն ռուսերենով...
Հ.Գ.Եթե պարոն Փաշինյանը կեղծ օգտատիրոջ հետում հայկական հետքեր է ման գալիս, ապա թող իր շրջապատում ման գա, որոնցից շատերը մինչ իշխանության գալը աչքի էին ընկնում հակաիրանական դասախոսություններով և հայտարարություններով, իսկ իշխանության գալուց հետո հակաիրանական բարբաջանքներով հանդես էին գալիս ԱԺ ամբիոնից...»:

«Մենք սովոր ենք դատել ոչ միայն խոսքերով, այլև գործերով»․ Զախարովա
8217:27
«ՀՀ-ն այդ կրծած քարտեզը չէ»․ Գևորգ Սաֆարյան (տեսանյութ)
5317:06
«Այսօր մեր առջև նույն հարցն է․ կլինե՞նք ուժեղ պետություն, թե՞ թույլ տարածք»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5917:00
«ՀՀ-ն ՌԴ-ի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք»․ Զախարովա
8116:53
«Այսօր ինքնաբացարկ ներկայացնելու վերջին օրն է․ հիշեք այս օրը»․ Նարեկ Մալյան
7016:36
«Ձեռք բերված խաղաղությունը հաստատվել է մեր պայմաններով»․ Ալիև
10616:33
«ՀՀ-ն ԵՄ-ին միանալու դեպքում չի կարողանա գազ ստանալ նախկին գնով»․ Սերգեյ Ցիվիլև
8216:29
«Այսօր Հայաստանի ժողովրդի հետ նշում ենք Հանրապետության օրը». ՀՀ-ում ՄԹ դեսպանատուն
4916:12