«Ասում եք՝ ադրբեջանցինե՞րն են հակահայկական քարոզչությամբ զբաղվում. յա, իրո՞ք». Տիգրան Հակոբյան
![]() 719 Չորեքշաբթի, 08 հունվարի, 2020 թ., 00:15 ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուշադիր կարդացեք: Սա Հանձնաժողովի կողմից իրականացվող եթերի մշտադիտարկման տվյալներն են (կրոնական, ազգային խտրականության դրսեվորումներ, բռնության կոչեր և այլ օրենքով արգելված բովանդակություն պարզելու նպատակով): Առանձնացրել եմ նախորդ տարվա միայն նոյեմբեր-դեկտեմբերին մեկ հայկական հեռուստաընկերության մեկ քաղաքական հաղորդաշարի (հարցազրույցի ժանր) 21 հյուրերի խոսքից ընդամենը 21 շատ կարճ, բայց ելույթները բնութագրող մեջբերում: 21 հյուր, 21 նույնաբովանդակ ելույթ և մեկ թիրախ… Չեմ նշում հյուրերի անունները, կարևոր չի: Կարդացե՛ք, հետո կշարունակենք մեր զրույցը: Եվ այսպես. 1. «Փաշինյանին բերել են իշխանության, որ մերժի Արցախը: Նա փորձում է Հայաստանը վերածել կեղծ պետության»: 2. «Փաշինյանի բուն թիմը պարտվում է իշխանության սորոսական թևին: Սպանված ոստիկանը հետևանք է Սորոսի գրասենյակի կողմից ֆինանսավորվող քարոզչության»: 3. «Փաշինյանը հոգեխանգարումների մեջ է ընկնում, երբ լսում է Քոչարյանի ազգանունը: Չծառայած Փաշինյանը ընդգծված հակակրանք ունի զինվորական գեներալիտետի նկատմամբ»: 4. Փաշինյանին՝ «Երկու ձեռքով պահիր ղեկը, ոչ թե մեկով սելֆի արա, մյուսով էլ՝ կեր: 350.000-անոց վոյաժը ընտանիքով՝ ինչ արդյունք: Ես չեմ ուզում զարթնել լիբերաստների շրջանակներում»: 5. «Եթե մտածում են 2-3 շրջան կտանք, կպրծնենք, չարաչար սխալվում են: Թանկարժեք վոյաժներ, ուղղաթիռով Ղարաբաղ գնալ, թանկարժեք մեքենաներ, հարկատուի հաշվին օլիգարխի նման ապրել: Չկա աշխարհում մի ժողովուրդ, որն ընկել է պարանոիկ պոպուլիստների խելքին և մեծ գին չի վճարել»: 6. «Նա (վարչապետը) այդպես է ծնվել դաշույնի հատվածը թիկունքից, հիմա 44-45 տարեկան է, էդ մարդուն ոնց ուղղես: Վարչապետին. «Լսի՛ այ տղա, ինչ-որ անում ես բումերանգով գալու ա»: Սրան համեմատեմ այսպես, Փոքրիկ ցանկապատը չինական պարսպի հետ» (Պուտին- Փաշինյան)»: 7. «Ընտրություններին մասնակցել է ժողովրդի 40%-ը: Ինձ նման 60 % չի մասնակցել: 40% -ը ժողովուրդ չի: Նիկոլը պետք է գնա: Ջրիկ պերճախոսությամբ, որ նա խաբեց ժողովրդին, լավ հազարին խաբեց, հո բոլորին չի խաբելու: 8. «Նիկոլն իմ ճանաչած ամենավախկոտ մարդն է: Նա ձգտել է իշխանության, ոչ թե որ իր գլխում ունեցել է ռեֆորմներ, որ պետք է իրականացնի, այլ ունի լիբերալ հակումներ իշխանության նկատմամբ: Փաշինյանը այդքան հեղինակություն և ուժ չունի, որ հողեր հանձնի, հանձնելու համար էլ է ուժ պետք»: 9. «2020 թ.-ը մենք կապրենք առանց Նիկոլ Փաշինյանի: Այս իշխանությունները ոչինչ չեն կարողանում անել, պետք է անհապաղ ազատվել»: 10. «Նիկոլ Փաշինյանը այլևս քաղաքական օլիգարխ է: Փաշինյանը հանցավոր անպատասխանատվություն և կիսագրագիտություն ունի Արցախյան հարցում, հանցավո՛ր»: 11. «Պարո՛ն Փաշինյան, Դուք ինչից եք վախենում, երբ շրջում եք մեծ թիկնազորով, սեփական ժողովրդի՞ց: Իրենց համար ցանկացած ազգային խնդիր համարվում է ռեգրեսիվ, հետադիմական: Սա գլոբալիզացիոն կառույցների բնորոշ ձեռագիրն է, որոնք իրականում մարգինալ խմբեր են»: 12. «Ազգային ճակատի ստեղծումը այլևս օրախնդիր է: Իրենք այսօր իրականացնում են այս քաղաքականությունը. զրկել այս տարածքում բնակվող, ազգություն ունեցող, ճանաչող մարդկանց իրենց արմատներից, որովհետև դրա արդյունքում շատ ավելի դյուրին է դառնում միջազգային խաղացողների համար պարտադրել ցանկացած վարքագիծ՝ այդ թվում խաղաղություն ցանկացած ձևով»: 13. «Վաղը ամբողջ ժողովուրդը հավաքվի, բացառությամբ՝ զոմբիների, նրանք թաքնվելու են, և ժողովուրդը ասելու է. «Փաշինյան ջան, է՛ս քո հեծանիվը: Գնա տուն»»: 14. «Իշխանության են եկել մարդիկ, որոնք ունեն կոնկրետ ծրագիր, արժեհամակարգը փոխելու, այո՛ , դա կոնկրետ ծրագիր է: Ես ուրախ եմ, որ վարչապետի ռեյտինգը ընկնում է: Միգուցե դա իրենց փրկությունն է: Նույնիսկ մտածում եմ, որ նա արդեն ուզում է (հասկանալով, որ չի ձգում), և ամեն ինչ անում է, որ շուտ ազատվի…»: 15. «Նիկոլ Փաշինյանի քաղաքական կրեդոն սուտ խոսելն է: Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես սուտ տարածեց և կլյաուզնիկին բնորոշ հայտարարություն արեց: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պոպուլիստական է, որովհետև նա որևէ խոստում չի կատարել, ժողովրդին մանիպուլացրել է և խեղաթյուրում է իրականությունը: Էմոցիոնալ և հիստերիկ հայտարարությունները Վատիկանում, խոսում է այն մասին,որ Փաշինյանը այլևս անկառավարելի է դառնում: Եվ ինքը գիտակցում է իր մոտալուտ ձախողման մասին: Այսօր, Նիկոլ Փաշինյանի կողքը ագրեսիվ փոքրամասնությունն է, ակտիվ փոքրամասնությունը»: 16. «Ռազմավարություն են հարցնում, ասում է անցյալում թալանչիներ էին, Մեղրին ծախող էին: Լավ նրանք ամեն ինչ էին, եղբա՛յր, որն է քո տեսակետը: Երբեք չի ասել, որովհետև չունի դա: Փաշինյանն ինքն է թուլացնում իր իշխանությունը»: 17. «Եթե մեր երկրի տնտեսագետը պարոն Փաշինյանն է՝ ողբամ էտ երկրի տնտեսությունը: Ես ընդհանրապես դեմ եմ ցնցումների, հեղափոխությունների, դրանք զարգացման չեն տանում: Զարգացման միակ տարբերակը էվոլուցիան է»: 18. «Այսօր երկրում ոչինչ չի կատարվում: Դրանք բարեփոխումներ չեն, դրանք վտանգավոր գործընթացներ են, որոնք կբերեն վտանգավոր հանգրվանի: Ես օպտիմիստ եմ, հաղթելու է առաջադիմականը: «Իմ քայլ»-ին պետք է հաջորդի «Մեր քայլը»: Պետք է ձևավորվի սոլիդ իշխանություն, որը երկրին կբերի ներքին համերաշխություն»: 19. «Փաշինյանը և՛ հիմա, և՛ անցյալում լրագրողական ցինիզմով է վերաբերվել արցախյան պատերազմին, զոհերին: Հայաստանը պետք է ղեկավարի մարդ, որը այս պատերազմի մասնակիցներից է, գիտի վառոդի հոտը: Շատ ցավում եմ, որ և՛ Փաշինյանը, և՛ տիկին Աննան, ներքաշվել են մի խաղի մեջ, որում իրենք տանուլ են տալու Արցախը և Հայաստանի անվտանգությունը»: 20. «Ես համոզված եմ, որ ի հայտ են գալու փաստեր, թե ինչպես է իրականում տեղի ունեցել իշխանափոխությունը, ովքեր, ինչ դրսի ուժեր են սատարել: Այսօր ականատես ենք շատ լուրջ թատրոնի: Իրականում Հայաստանը գնում է դեպի անկում: Ես ուզում եմ հայտարարել, որ անընդհատ թմբկահարվող ամենաարդար ընտրություններից առաջ եղել է աննախադեպ կոռուպցիոն գործարք»: 21. «Մեր վարչապետը արհամարհում է սահմանադրության դրույթները և ուզում է ամեն ինչ: Լուրջ կասկածներ կան,որ հիմա էլ կա կոռուպցիա; Մինչև հիմա քանի հակակոռուպցիոն օրենք է ընդունվել: Արցախի հարցում մենք ունենք լուրջ նահանջ: Արցախի հարցը ջրիկ խոսակցություններով սվաղել չի լինի: Մենք հասել ենք մի տեղ, որ վարչապետը ինքը ընկել է իր թակարդի մեջ: Սպասենք արտահերթ զարգացումներին: Մեկ անձի բացարձակ իշխանությունը բոլոր օղակների վրա, նման պետությունը չի կարող զարգացում ունենալ: Այս իշխանությունը պատահաբար է եկել և պատահաբար էլ գնալու է»: *** P.S. Կրկնեմ, սա շատ-շատ փոքր հատված է միայն մեկ հաղորդման հնչեցրած մտքերից, և այսպիսի բովանդակությամբ ահռելի տեղեկատվական հոսքեր են ձևավորվում: Եթե հավելյալ փաստարկներ են անհրաժեշտ, ապա կպատրաստեմ մեկ այլ հեռուստաընկերության մեկ հաղորդման ընթացքում հնչած 21 հյուրերի տեքստերը: Նորից երկու ամսվա կտրվածքով: Համեմատությունը ձեզ մեծ հաճույք/տխրություն կպարգևի: |
«Ոչ մի զիջում էլ ոչինչ չի փոխելու». Վարդան Ոսկանյան
15919:47«Անչափահասների օրգանիզմում թմրամիջոցի հետքեր չեն հայտնաբերվել». Նարինե Ղալեչյան
13719:22««Օփել»-ների վարորդներին «համբալ» անվանելու փոխարեն, ավելի լավ չէ՞ տրակտորը գետից հանեք»․ Կարեն Հեքիմյան
16819:00«4 տարի առաջ Ստեփանակերտի ճանապարհին առաջին անգամ անելանելիության զգացողություն ապրեցի». Հրանտ Մելիք-Շահնազարյան
19418:09«Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը ՀՀ ընտրողների ռեգիստրում չկա»․ Ոսկան Սարգսյան
18516:48«Այդպես էլ հուլիսի 5-ը չընկալեցինք որպես տոն»․ Նորիկ Նորիկյան
18016:42«Բոլորը գործում են մեկ մարդու հրամանով՝ թքած ունենալով Սահմանադրության վրա»․ Դավիթ Մշեցի
21515:48«Հայաստանում իշխանափոխություն պետք է իրականացնի ժողովուրդը»․ Դավիթ Մանուկյան
16515:24