Մանրամասներ՝ 2019-ին ՀՀ և ԱՀ զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի մասին
![]() 508 Ուրբաթ, 10 հունվարի, 2020 թ., 21:25 ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2019թ. ՀՀ և ԱՀ զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 22 տոկոսով: ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2019թ. ընթացքում արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 14-ը՝ ժամկետային զինծառայող, 22-ը՝ պայմանագրային զինծառայող, 5-ը՝ ենթասպա և 8 սպա: 49 զինծառայողներից 20-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 29-ինը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում: Զինվորական ծառայություն անցնելու հետ չկապված 29 մահվան դեպքերը՝ ըստ պատճառների՝ Համեմատության համար նշենք, որ 2018թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում արձանագրվել էր 63 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 27-ը՝ ժամկետային զինծառայող, 23-ը՝ պայմանագրային զինծառայող, 2-ը՝ ենթասպա և 11 սպա: Արձանագրվել էր զինվորական ծառայություն անցնելու հետ կապված է 38, իսկ զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում՝ 25-անձ: 2018թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան 38 դեպքերն արձանագրվել էին հետևյալ պատճառներով. Զինվորական ծառայություն անցնելու հետ չկապված 25 մահվան դեպքերի պատճառներ են հանդիսացել՝ Համեմատական դիտարկումը վկայում է, որ ԶՈՒ-երում մահվան դեպքերը նախորդ տարվա համեմատ ընդհանուր առմամբ նվազել են 14-ով կամ 22 տոկոսով: Կտրուկ՝ 18-ով կամ 47 տոկոսով նվազել են զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը: Հ.Գ. Ամեն անգամ մեծ ցավով եմ հրապարակում այս տվալները՝ անկախ միտումներից, որովհետև մարդկային կյանքը, առավելևս՝ զինծառայողների, ամենևին վիճակագրություն չէ, և անգամ մեկ զինծառայողի կորուստը՝ անկախ նրանից՝ ժամկետային, թե պայմանագրային զինծառայողի, սպայի կամ ենթասպայի մասին է խոսքը, մեծագույն ցավ է յուրաքանչյուրիս համար: Այդ պատճառով առաջին հերթին ներողությունս եմ ուզում հայտնել հատկապես կորուսը կրած ընտանիքների անդամներին, հարազատներին, մտերիմներին: |

«Եթե կարողանաս կարդալ հրապարակածդ տեքստը, կընդունեմ, որ ուժեղ տղա ես»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4911:54
«Բա սա անելու բան ա՞». Արթուր Չախոյան (տեսանյութ)
9011:06
ՑԱՀԱԼ-ն իրանցիներին կոչ է արել զերծ մնալ գնացքներով երթևեկելուց
13610:56
«Ներողություն եմ խնդրում»․ Անդրանիկ Քոչարյան
12910:36
«Եթե նույնիսկ ծառայելը դարձնեն 7 օր, «Բախտավոր որդիները» այդ 7 օրն էլ չեն ծառայելու»․ Ռուբեն Մխիթարյան
15810:00
«Իշխանությունն Անդրանիկ Քոչարյանի շուրթերով ազդարարեց զինծառայության վերաբերյալ իր բանաձևը»․ Տիգրան Աբրահամյան
11009:42
Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
10508:24
«Մեծ ցավ ապրեցի Անդրանիկ Քոչարյանի կողմից թույլ տված անզգույշ արտահայտության համար». Անահիտ Ավանեսյան
26700:48
