«Ցինիկ սուտ․ այս պարբերականում հոդվածները գրվում են պատվերով». Լուսինե Հարոյան

«Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր պողոսապետն իր էջում ուրախ տեղեկացրել է, որ շվեյցարական պարբերականը դրական է գնահատել «թավշյա հեղափոխության» արդյունքները:
Հերթական անգամ պլինտուսի մակարդակի կեղծիք և ցինիկ սուտ:
Իրականում, այս պարբերականում հոդվածները գրվում են պատվերով՝ ահավասիկ ներքևի սքրինշոթը, և երբ ծանոթանում ենք գներին, հայտնի է դառնում, որ կամ պողոսապետը բյուջեից կամ էլ երևի նախկին օլիգարխ, հիմա պուպուշ սեփականատերն այս հոդվածի համար վճարել է մոտ 7 միլիոն դրամ:
Ես դիմում եմ մտածող մարդկանց. երկրում ահագնանում է սոցիալ-տնտեսական աղետը, մարդիկ փոթորկվում են ծննդատների, դպրոցների, մանկատների փակվելու փաստով, Հայաստանի առաջ նախկինում էլ և հիմա էլ լրջագույն մարտահրավերներ են ծառացել, իսկ երկրի ղեկավարի պատասխանատվությունը հերիքում է իրեն գովաբանող հոդված պատվիրելուն, դա իր ֆեյսբուքի էջում տեղադրելուն և դրանով հիանալուն, մեկ-մեկ էլ ուտելավայրերի զուգարաններից խոսելուն:
Այս մարդու պստլիկ էգոն ուղղակի չի կարող գոյություն ունենալ առանց ինքնափառաբանման: Սա ամենաիսկական Քաջ Նազարն է, որ կա:
Ես, իհարկե, համոզված էի, որ Թումանյանը հանճար է, բայց հիմա ավելի եմ համոզվում դրանում»:

«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Փաշինյանը և ՔՊ-ն ժողովրդին խաբում են չեղած խաղաղությամբ»․ Ոսկան Սարգսյան
8800:18
Քաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի՝ օձի հայտնվելուց հետո
93Երեկ, 23:12
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
100Երեկ, 20:48
#CBS-ը հրապարակել է Իրանի հարվածների հետևանքով ԱՄՆ բազաներում վնասների լուսանկարները (լուսանկար)
297Երեկ, 18:13
«ՀՀ ամենաաղքատ մարզում 15 հազար աշխատատեղի կորստի վտանգ կա». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
140Երեկ, 10:24
Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
366Երեկ, 09:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
131Երեկ, 08:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
169Երեկ, 00:30