«Նիկոլի պատասխանը պետք է լինի համարժեք». Արթուր Գրիգորյան

Բնապահպան, ակտիվիստ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ 2012-ին Փաշինյանը բանտից դուրս եկավ, նեմեցն ընդգծված հակակրանք ուներ նրա նկատմամբ։ Մի անգամ ասուլիս էր տվել ու իրեն բնորոշ գռեհիկ հեգնանքով ասել՝ «ինձ ասել են, որ բանտում Նիկոլի հետ վատ-վատ բաներ են արել»։ Ընդդիմադիր լրագրող Նիկոլը հաջորդ օրը հոդված հրապարակեց ասելով, որ Սերժը նեմեցի ու նրա մտերիմների նկատմամբ ամեն օր է «վատ-վատ բաներ անում»։ Սա լրագրողի ստատուսին համարժեք պատասխան էր իշխանական օլիգարխին։
Այսօր նեմեցն ասում է՝ կպառկըցնեմ ասֆալտին․․․ ոտքերս կմաքրեմ․․․ նիկոլիկ․․․ ու նման բաներ։ Այս ամենին Նիկոլի պատասխանը պետք է լինի համարժեք իր ներկայիս ստատուսին։ Ամենավատ բանը, որ հիմա կարող է լինել՝ ինչ-որ տափակ լայվի միջոցով ու նախկին ոճով նեմեցին արձագանքելը կամ ինչ-որ «դուխավիկ» պատգամավորիկի բերանով խնդալու «պատասխան տալը» կլինի։
Հիմա՝ առաջին բանը, որ ուզում եմ ասել՝ իմ ինքնասիրությունը վիրավորվում է, երբ նեմեցները, իրենց ունեցած «բագաժով», կարողանում են իրենց թույլ տալ այսպես խոսել գործող իշխանության հասցեին, հասկանո՞ւմ եք՝ ինչ եմ ասում։ Ու ամենավատն այն է, որ նրա այս պահվածքն ուղիղ համեմատական է իշխանությունների՝ ցիկլի մեջ ընկած անմիտ գործողությունների հետ։
Երկրորդն էլ այն է, որ արդեն երկրորդ անգամ (առաջինի մասին վերջում կասեմ) նեմեցի հախից եկել է հանրությունը՝ սովորական մարդիկ՝ Հարսնաքար ռեստորանում Վահե Ավետյանի սպանությունից հետո գնալով նրա տան մոտ ու պահանջելով, որ դուրս գա։ Չեկավ։
Նորից անցնենք օպերատիվ հիշողությա՞նն ու հիշեցնե՞նք, թե ինչպիսի գործերով է պետք այս մարդկանց բերման ենթարկել։ Գուցե հիշենք բանտում «ինքնասպանություն» գործած երիտասարդի՞ մասին, որի պատմությունն ամբողջ հանրապետությունը գիտի, թե՞ կարծում եք՝ նեմեցն իր մականունը վաստակել է թավշյա բարքերով ապրած կյանքի համար։
Հ․ Գ․ Ես դեռ երեխա էի, բայց լավ հիշում եմ․ 90-ականների սկզբին մի ներքին գործերի նախարար կար, որ այն ժամանակվա գողական բարդակի քոքը տալիս ասաց՝ «էս երկրում մի հատ գող կա, դա ես եմ»։ Հիմա կարծես՝ գողականների ու «սութի աֆտարիծետների» հարցը նորից արդիական է դարձել, ու նրանցից շատերը կարծես՝ հենց նույն «դեմքերն են», որոնց քոքը մի անգամ արդեն տրվել է, երբ դա անելը շատ ավելի բարդ գործ էր․․․»:

«Նույնիսկ ԿԸՀ նկարած թվերով ընտրողների 50,02%-ը գերադասեց ձայն չտալ ՔՊ-ին». Տիգրան Քոչարյան
1204:06
«Մոլագարը մերժվում է բոլոր կողմերից. դա է իր հիստերիայի հիմնական պատճառը». Ստեփան Դանիելյան
5701:12
«Մեկ տարի է՝ Մայր Աթոռում չեմ եղել». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
57Երեկ, 23:24
Խոշորագույն հարված Մոսկվայի վրա. շարքից դուրս է եկել նավթավերամշակման գործարանը (տեսանյութ)
132Երեկ, 22:53
Խամենեին լիազորել է փոխըմբռնման հուշագրի ստորագրումը
129Երեկ, 22:26
«Էս փաստը մեր «լեգիտիմներին» պիտի որ ահագին անհանգստացնի». Արթուր Դանիելյան
84Երեկ, 22:12
«Միջնակարգ դպրոցը չավարտող տղաների մասնաբաժինը 58.3%-ից դարձել է 63.7%». Արմեն Մուրադյան
76Երեկ, 21:54
«Քաղաքի կոլապսն անտանելի է. Երևանի կառավարիչները պետք է փոխվեն». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
60Երեկ, 21:24